«Դոմ Մոսկվի» կենտրոնը սկսում է ռուսերենի անվճար դասընթացները մայրաքաղաքում և ՀՀ մարզերում
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը սկսում է ռուսաց լեզվի անվճար երկամսյա դասընթացներ՝ 7-14 տարեկան երեխաների համար:
Դասընթացների աշխարհագրությունը նախորդ տարվա համեմատ ընդլայնվել է։ Ռուսաց լեզվի դասեր կանցկացվեն Երևանում, Չարենցավանում, Արմավիրում, Գյումրիում, Աբովյանում, Վայքում, Աշտարակում, Մարտունիում, Վանաձորում:
«Դասընթացներին երեխաները կստանան բոլոր անհրաժեշտ գիտելիքները, կզարգացնեն բանավոր խոսքը և կշփվեն ռուսական մշակույթի հետ։ Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում ապագա սերնդի կրթությանն ու դաստիարակությանը, քանի որ հասկանում ենք, որ նրանցից է կախված մեր ապագան։ Միայն փետրվար-մարտ ամիսներին անվճար դասընթացներին կմասնակցի 120 երեխա։ Այսպիսի ցուցանիշ մեզ մոտ գրանցվել էր 2019-2020թթ-ին։ Սա ապացույց է, որ այս դասընթացները պահանջված են ու երեխաները ցանկանում են ռուսերեն սովորել», - նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Պարապմունքները կանցկացվեն շաբաթական 3 անգամ։ Մինչև ուսումնական գործընթացի մեկնարկը կատարվել է 387 երեխաների թեսթավորում, ռուսերենի իմացության մակարդակը պարզելու համար։
Երևանում դասընթացները կանցկացվեն «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում և Ռուսական կենտրոնում։
Ռուսաց լեզվի անվճար երկամսյա դասընթացները առաջին անգամ մեկնարկել են 2019 թ․ հոկտեմբերին։
«Դոմ Մոսկվի» կենտրոնում կայացած միջոցառման ժամանակ, նախորդ ուսումնական շրջանի մասնակից երեխաները ստացան սերտիֆիկատներ, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 19:41
Новые санкции США против компаний из Китая связаны с торговлей нефтью в интересах Тегерана, сообщила официальный представитель госдепа Тэмми Брюс. Его слова приводит РИА Новости.
-
2025-07-09 19:40
Дональд Трамп перенёс введение повышенных импортных пошлин с 9 июля на 1 августа. При этом он направил лидерам Японии, Южной Кореи, Таиланда, ЮАР и других стран письма с предупреждением о новых тарифах – от 25% до 40%. Об этом сообщает BBC.
-
2025-07-09 19:38
9 июля министр обороны Армении Сурен Папикян провел телефонный разговор с министром обороны и поддержки вооруженных сил Исламской Республики Иран, бригадным генералом Азизом Насирзаде. Об этом сообщает Министерство обороны Армении.
-
2025-07-09 19:35
Защита обжалует решение суда об аресте депутата от оппозиционной фракции "Армения" Артура Саркисяна в течение 10 дней. Об этом журналистам сообщил адвокат Смбат Минасян.