ԽԱՊԿ. Վերջին երկու տարում ԶԼՄ-ների ու լրագրողների դեմ ներկայացվել է 176 հայց
2019-2020 թվականների ընթացքում ընդհանուր առմամբ դատարաններ է ներկայացվել ԶԼՄ-ներին ու լրագրողներին վերաբերող 176 հայց, որոնցից վարույթ է ընդունվել 127-ը։ 116-ում լրատվամիջոցների հիմնադիրները հանդես են եկել որպես պատասխանող, իսկ 11-ում՝ որպես երրորդ անձ։ Նման տվյալներ է հրապարակել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն՝ ներկայացնելով մոնիտորինգի արդյունքները։
Կոմիտեից մանրամասնում են, որ հուլիս-դեկտեմբեր ամիսներին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրել է ԶԼՄ-ների և լրագրողների ներգրավվածությամբ դատական գործերի մոնիտորինգ՝ ուսումնասիրելով և վերլուծելով դրանց քննության ընթացքը, կողմերի փաստարկները և իրավական հիմնավորումները, ինչպես նաև դատարանների կայացրած ակտերը։
Այս մոնիտորինգի անհրաժեշտությունը պայմանավորված էր նրանով, որ 2019 թվականն աննախադեպ էր ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների դատական հայցերի քանակով, և այդ միտումը շարունակվեց 2020-ին, ինչը լուրջ մտահոգություն առաջացրեց մեդիա ոլորտում։ Բացի այդ, երկրում հետհեղափոխական շրջանում դատական համակարգի խորը ճգնաժամի պայմաններում էլ ավելի հրատապ է դառնում նման ուսումնասիրությունը։
Հետազոտությունն իրականացվել է՝ պարզելու համար, թե դատարանները որքանո՞վ են հետևում հայաստանյան օրենսդրությանը, միջազգային իրավական ակտերին, ՀՀ սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված որոշումներին, արդյո՞ք պրակտիկայում կիրառում են միատեսակ մոտեցումներ և արդյո՞ք ակտեր կայացնելիս հաշվի են առնում լրատվամիջոցի և լրագրողի դերը ժողովրդավարական հասարակությունում։
Մոնիտորինգի ընթացքում փորձագիտական վերլուծության են ենթարկվել այն գործերը, որոնց վերաբերյալ ընդունվել է գոնե մեկ կամ ավելի դատական ակտ։ Այդպիսիք 21-ն են, ընդ որում՝ դրանցից 12 գործով կայացված վճիռները մտել են օրինական ուժի մեջ՝ 6 դեպքում հայցադիմումը բավարարվել է (ամբողջությամբ կամ մասնակի), 6-ում՝ մերժվել, իսկ 9 գործի առնչությամբ ընդունվել է 1 կամ ավելի ակտ, և դատական գործընթացները շարունակվում են։
Մնացած 106 գործից 5-ը կարճվել է՝ հայցվորը հրաժարվել է իր պահանջներից, 2 դեպքում կողմերի միջև հաշտության համաձայնություն է կնքվել, իսկ 5 դեպքում հայցը թողնվել է առանց քննության՝ կողմերից մեկի՝ երկու հաջորդական նիստերի չներկայանալու հիմքով։ 94 գործով մինչև 2020 թ․ դեկտեմբերի 31-ը որևէ ակտ դեռ չի ընդունվել։
Մոնիտորինգի արդյունքում ԽԱՊԿ-ը մշակել է օրենսդրական առաջարկություններ։
Մոնիտորինգի արդյունքների մասին առավել մանրամասն՝ հղումով։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 19:39
В инициативе мэрии Еревана признать 4-ю секцию Кольцевого парка приоритетным общественным интересом и заменить теннисные корты на кафе руководитель программ «Антикоррупционного центра Transparency International» Варужан Октанян видит коррупционные риски. «Есть коррупционные риски. Если одна компания арендовала, все нормально, работает с прибылью, то почему ее хотят забрать? Просто так не забирают», – заявил «ФактИнфо» Варужан Октанян.
-
2025-07-07 19:37
Следственный комитет не стал комментировать Armenia Today сообщение СМИ о планах силовиков снова вторгнуться в Первопрестольный Святой Эчмиадзин. «У меня нет комментариев», — сказала представитель ведомства.
-
2025-07-07 19:35
Карабахского мальчика - 14-летнего Арена Назаряна, 40 часов проведшего за рулем во время исхода из Нагорного Карабаха, наградят в Москве международной премией "Горячее сердце" Всероссийской общественно-государственной инициативы.
-
2025-07-07 19:34
Апелляционный суд оставил в силе решение об оправдании экс-премьера Армении Гранта Багратяна, сообщил в соцсети его адвокат Ованнес Кочарян.