Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներ կլինեն
Հայրենիքի փրկության շարժումը նախատեսում է հանդիպումներ անցկացնել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
«Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների հետ հանդիպումներ նախատեսվում են, սակայն ժամկետները դեռևս հստակեցվում են», – ասաց նա։
«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ առաջիկա օրերին ՀՅԴ, ԲՀԿ, ՀՀԿ, «Հայրենիք» կուսակցությունների առաջնորդները կհանդիպեն Ռոբերտ Քոչարյանի հետ: Ըստ թերթի տեղեկությունների՝ լիդերները պատրաստվում են միմյանց տեղեկացնել, որ այլևս չեն ցանկանում շարունակել լինել «Հայրենիքի փրկության շարժման» թևում, ու պայքարը պետք է այլ ձևաչափ տեղափոխել: Ընդդիմության առաջնորդների մի հատվածը կարծում է, որ պետք է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, իսկ մի հատվածն էլ այն կարծիքին է, որ չպետք է ներկայիս իշխանությունների հետ գնալ նման համաձայնության: Պարբերականը նշել էր, որ Ռոբերտ Քոչարյանի մասով մարզերում և Երևանում գաղտնի հարցումներ են իրականացվել այդ թվում և մի քանի դեսպանատների, պետական կառույցների կողմից, ու պարզվել է, որ նրա վարկանիշը բարձրանում է:
«Չեմ կարծում, որ քաղաքական քննարկումների արդյունքում «Հայրենիքի փրկության շարժումը» լուծարվի», – ասաց Սաղաթելյանը Sputnik Արմենիային։
Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ եթե երկրում անցկացվեն արտահերթ ընտրություններ, ինքը և իր թիմը կմասնակցեն դրանց: Հաշվի առնելով երկրորդ նախագահի ավանդաբար սերտ հարաբերությունները Դաշնակցություն կուսակցության հետ` շատերը ենթադրում են, որ նախկին նախագահը և ՀՅԴ-ն կարող են մասնակցել այս ընտրություններին կամ ստեղծել ինչ-որ նոր շարժում:
Մինչդեռ Սաղաթելյանն ասաց, որ դժվար թե նման համատեղ շարժում ստեղծվի: Նա նաև ավելացրեց, որ կուսակցությունը չի քննարկել ընտրություններին Քոչարյանի մասնակցության հետ կապված հարցը:
«Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն այս պահին ոչինչ չի փոխել մեր շարժման օրակարգում։ Բայց գիտենք` Քոչարյանն ասել է, որ ներկայիս կառավարության կողմից ընտրությունների անցկացումը վտանգավոր է: Այսինքն` նրա` ընտրություններին մասնակցելը պետք է դիտարկել այն համատեքստում, որ եթե ընտրություններ լինեն, նա կմասնակցի: Այս իմաստով տարբեր քաղաքական ուժեր տարբեր մոտեցումներ ունեն: Բայց մեր խնդիրն այժմ իշխանությունների հեռանալն է», - ավելացրեց Սաղաթելյանը:
Հենց կառավարության հրաժարականն ու Փաշինյանի հեռանալու «ճանապարհային քարտեզի» մշակումն է այժմ ՀՅԴ-ի և ընդդիմադիր մյուս ուժերի հիմնական օրակարգը, ավելացրեց Սաղաթելյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.