ԱՄՆ-ը և Եվրոպայի երկրները կոչ են արել ազատ արձակել Նավալնուն
Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է ռուս ակտիվիստ Ալեքսեյ Նավալնու նկատմամբ կայացված դատավճռով և կրկնում է նրան անհապաղ ազատ արձակելու կոչը:
«ԱՄՆ-ը խորապես մտահոգված է ընդդիմության առաջնորդ (Ալեքսեյ) Նավալնուն 3,5 տարվա ազատազրկման դատապարտելու ռուսական իշխանությունների որոշումից»,- ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ:
«Անգամ Ռուսաստանի հետ ԱՄՆ շահերը առաջ տանելու համար աշխատելով՝ մենք սերտորեն կհամակարգենք մեր գործողությունները դաշնակիցների և գործընկերների հետ, որպեսզի Ռուսաստանը պատասխանատվության ենթարկվի իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու անկարողության համար»,- ասել է նա:
Նավալնուն ազատ արձակելու կոչով են հանդես եկել նաև Գերմանիան և Բրիտանիան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայի Սիմոնովյան դատարանը «Իվ Ռոշեի» գործով Ալեքսեյ Նավալնու պայմանական պատիժը փոխարինել է 3,5 տարվա իրական ազատազրկմամբ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.