Հայկ Մամիջանյան․ Երեկ կայացել է վեց լիդերի հանդիպումը
Երեկ կայացել է «Հայրենիքի փրկության շարժման» մաս կազմող վեց կուսակցության առաջնորդների հանդիպումը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը։
«Այո՛, այդ հանդիպումը կայացել է, մանրամասների մասին կլինի լրատվական տեղեկացում։ Բայց այդ աշխատանքային հանդիպումների մանրամասների մասին չէի ուզենա խոսել», - ասաց Մամիջանյանը։
Նա նշեց, թե այն լուրերը, որոնք տարածվում են քարոզչամեքենայի կողմից, թե իբր «Հայրենիքի փրկության շարժման» հետ կապված ինչ-որ խնդիրներ կան, կեղծ են։
«Որևէ խնդիր չկա, ինչպես տեսնում եք, շարժումը շարունակում է իր աշխատանքները բոլոր ֆրոնտներով։ Մեր ամենօրյա աշխատանքի արդյունքում արդեն իսկ կան որոշ փոքր հաղթանակներ և դեռ առջևում է հիմնական հաղթանակը, այն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը», - ասաց Հայկ Մամիջանյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-20 09:46
«И если Христос не воскрес, то и проповедь наша тщетна, тщетна и вера ваша» (1 Коринфянам 15:14).
-
2025-04-20 09:44
Чудо схождения Благодатного огня происходит накануне праздника Воскресения Христова по юлианскому календарю. В этом году все христианские конфессии отметят Пасху одновременно, ее дата совпадала для всех ветвей христианства.
-
2025-04-20 09:44
Утро Великой Субботы начинается с того, что первой к храму Гроба Господня начинает двигаться армянская процессия с ключом от ворот.
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.