Դատավոր Դանիբեկյանը մերժեց ինքնաբացարկի մասին միջնորդությունը
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց ինքնաբացարկի մասին միջնորդությունը: Որոշումը բողոքարկման ենթակա չէ: Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 9-ին ժամը 13-ին:
Միջնորդությունը նախօրեին ներկայացրել էր նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Պաշտպանը շեշտը դրել էր դատավորի թույլ տված խախտման վրա՝ նրա անփութությամբ դատարանում հրապարակվել էր բժշկական գաղտնիք, որն առնչվում է Գևորգյանի տիկնոջը: Քանի որ տեղեկությունն արդեն դարձել է լայն հանրության սեփականությունը, փաստաբանը պարզաբանել էր, որ խոսքը Գևորգյանի տիկնոջ կորոնավիրուսով հիվանդ լինելու փաստի հրապարակման մասին է, ինչով պատճառաբանվել է դատական նիստի հետաձգումը: Գևորգյանի փաստաբանն այս կապակցությամբ դիմել էր դատախազություն և ՀՔԾ՝ քրեական գործ հարուցելու պահանջով: Ալեքսանյանը շեշտել էր, որ Դանիբեկյանն այսպիսով արդեն հացագործություն է կատարել իր պաշտպանյալի դեմ, և առավել ևս չի կարող օբյեկտիվ ու անկողմնակալ լինել այն անձի հանդեպ, ով փորձում է հասնել թույլ տրված խախտումը պատժելուն:
Մյուս ամբաստանյալների փաստաբանները և ամբաստանյալներն իրենք համերաշխաբար սատարել էին գործընկերոջը: Դատախազները դեմ էին հանդես եկել՝ առաջարկելով միջնորդությունն ընդհանրապես չքննարկել, և հընթացս պաշտպանական կողմին մեղադրել էին իրավունքների չարաշահման մեջ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).