Последние новости

ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ «ՍՈՂՈՄՈՆԻ ԵՐԳԵՐԸ» ՖԻԼՄԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է «ՕՍԿԱՐԻ» ԵՐԿԱՐ ՑԱՆԿՈՒՄ

Ռեժիսոր Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» («Songs of Solomon») ֆիլմը ներառվել է «Օսկարի» երկար ցանկում։ Փետրվարի 9-ին կհայտարարվի 15 ֆիլմից բաղկացած կարճ ցանկը, որոնք հավակնում են մրցանակին։

Իրական իրադարձությունների հիման վրա հիմնված «Սողոմոնի երգերը» ֆիլմը պատմություն է մանկական ընկերության մասին, ուր ներխուժում է 1890-ականների Համիդյան ջարդերի սարսափը։ Երբ ամենուր սարսափելի նախապաշարմունքներ են, թրքուհին, վտանգելով իր ու ընտանիքի կյանքը, փրկում է իր լավագույն ընկերուհուն, որին հետապնդում են կրոնական համոզմունքների պատճառով։

Ժապավենն ընդգրկում է 1881թ-ից մինչև 1915թթ. ընկած ժամանակահատվածը՝ տարի, երբ սկսվեց հայոց ցեղասպանությունը և որին թվագրվում է Կոմիտասի վերջին համերգը։ «Սողոմոնի երգերը» ֆիլմում նկարահանվել են Սամվել Թադևոսյանը, Արևիկ Գևորգյանը, Տաթև Յովակիմյանը, Սոս Ջանիբեկյանը, Արման Նշանյանը, Արտաշես Ալեքսանյանը և Ժան Պիեր Նշանյանը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ