Արտագնա աշխատանքի մեկնածներին Մոսկվայից հետ են ուղարկել
Փետրվարի 1-ին Երևան- Մոսկվա առաջին չվերթով մեկնած քաղաքացիներից ոմանց Մոսկվան չի ընդունել։ Մոսկվայից դարձյալ Երևան վերադարձած քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանում բողոքում են` պատասխան պահանջելով իրենց տրված «կեղծ» թղթերի համար։
«Մեզ արագ–արագ «փաթեթավորեցին», գցեցին ինքնաթիռ։ Գնացել ենք, հասել Մոսկվա, մաքսակետն անցնելիս մեզ ասել են, թե սա անօրինական թուղթ է։ Մեզ արգելեցին մուտք գործել իրենց երկրի տարածք։ Ասացին. «Вас депортировали. На основании вот этой фиктивной бумаги» (Ձեզ արտաքսում են կեղծ թղթի պատճառով),– «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին պատմեց Մոսկվայից արտաքսված ՀՀ քաղաքացիներից մեկը։
Նրանց խոսքով` խնդիրը կապված է եղել Covid-19–ի թեստի պատասխանի վրա դրված QR կոդի հետ, որը դրական պատասխանի դեպքում բջջային հավելվածում ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։
«Այստեղ վերցրեցին սկան արեցին ու մեզ ճանապարհեցին Ռուսաստան։ Մենք գնացինք, հանդիպեցինք այս խնդիրներին»,– ասաց ուղևորներից մեկը։
Ուղևորները հայտնեցին, որ իրենց թռիչքից առաջ ասել են` մինչև դուք տեղ հասնեք, հավելվածը կակտիվանա ու դուք որևէ խնդիր չեք ունենա։
Նրանք նշում են, որ իրենց ընտանիքներին, երեխաներին պահելու համար պարտքով 200 000 դրամ գումար են վերցրել, տոմս գնել, որ կարողանան մեկնել արտագնա աշխատանքի ու հիմա փաստի առաջ են կանգնել։
«Ո՞վ է պատասխան տալու»,– հարցնում են նրանք։
«Զվարթնոց» օդանավակայանի անունից բողոքող քաղաքացիներին պատասխանեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ օդանավակայանն այս դեպքում որևէ պատասխանատվություն չի կրում և որևէ մեղավորություն չունի, քանի որ միայն սպասարկող կազմակերպություն է, ու տվյալ դեպքում ամեն ինչ արել է այնպես, ինչպես ասել է ավիաընկերությունը։
«Այսինքն` որ այդ թղթի հիման վրա իրենք կարող են երկիրը լքել։ Դա առաջին օրն էր, երբ ՀՀ քաղաքացիները կարող էին մեկնել բջջայինում ունենալով համապատասխան թեստի պատասխանը։ Եվ այդ օրն ուղևորները բացառության կարգով, մեկնել են երկրից` այդ թղթի հիման վրա»,– ասաց Հովհաննիսյանը։
Նա հայտարարեց, որ օդանավակայանն ավիաընկերությունից ստացել է գրավոր ցուցում` քաղաքացիներին թեստի պատասխանի թղթային տարբերակի հիման վրա մեկնելու թույլտվություն տալու մասին։
«Մենք ունենք հիմք, որտեղ նշված է, որ ավիաընկերությունն իր վրա պատասխանատվություն է վերցրել այս մարդկանց համար։ Օդանավակայանը շարժվում է ավիաընկերության այդ ցուցումով»,– ասաց Հովհաննիսյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 19:43
Комиссия по регулированию общественных услуг Армении отклонила предложение ЗАО "Электрические сети Армении" об увеличении инвестиционной программы на 2025 год в рамках долгосрочного плана на 2018–2034 годы. Решение было принято на заседании регулятора.
-
2025-07-08 19:41
По делу о предполагаемом принуждении к участию сотрудников "Электрических сетей Армении" в митингах следствие провело обыски по 20 адресам. СК возбудил дело в отношении троих граждан. Об этом заявила пресс-служба СК.
-
2025-07-08 19:40
В Баку состоялось очередное заседание "суда" по "делу" бывшего госминистра Нагорного Карабаха, бизнесмена и филантропа Рубена Варданяна.
-
2025-07-08 19:37
Диаспора шокирована и возмущена риторикой властей Армении в отношении Армянской Апостольской святой Церкви и считает, что она требует осуждения. Об этом в Первопрестольном св. Эчмиадзине заявил в интервью Sputnik Армения предстоятель армянской епархии Канады, епископ Абгар Овакимян.