Աշոտ Մինասյան․ Ժողովուրդը պարտվել է 2018-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ես ուզում եմ ձեզ պատմել մի պատմություն, որն անցել է բոլորիս գլխով մի անմեղսունակի պատճառով. դրա մեղավորը դարձանք բոլորս, բայց ոչ ինքը, մի անմեղսունակի, որը կործանեց մի ամբողջ աշխարհ, կործանեց մի ամբողջ երկիր, 5000 և ավելի մայրերի դարձրեց «Հայաստան մայրիկ», որ ողբից ավելի շատ երգում են՝ մոռացած իրենց ցավը։ Այս մասին, այսօր՝ փետվարի 3-ին, Գյումրիում ընթացող «Ձայն հայրենյաց» նախաձեռնության մեծ հավաքին հայտարարեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, տեղեկացնում է News.am-ը։
«Երեսուն տարի շարունակ Արցախ եմ այցելել հպարտի, հաղթող հրամանատարի, հաղթող զինվորի պես, որի մի մազաչափ լուման էլ ես եմ ունեցել: Ամեն անգամ այցելելով Արցախ՝ ես իմ զինակից ընկերներին, որոնց կորցրել եմ մարտադաշտում, միշտ մի բան եմ ասել՝ ափսոս, տղերք, չտեսաք Արցախը։ Սրանից երկու օր առաջ ես եղա Արցախում և մի բան էի ասում՝ երանի ձեզ, տղերք, որ չտեսաք իմ պարտությունը ու նաև ձեր պարտությունը»,-ասաց Մինասյանը։
Նա նշեց՝ խոնարհվում է բոլոր զոհերի առջև, նաև բոլոր նրանց առջև, որոնք այժմ միացել են պետության ղեկավարին հեռացնելու պայքարին։
«Պետությունը պետք է կառավարեն մարդիկ, որոնք ունակ են պետություն կառավարել․ սա օֆիս չէ, սեփական բիզնես չէ, սա պետություն է։ Մենք սերունդներին տալու բան ունենք։ Այդ ինչպես ստացվեց, որ դրսից կարողացան թքել մեր հոգու մեջ, մենք սկսեցինք ատել մեր հերոսներին, մեր զինվորականներին, մեր ժողովրդին, սկսեցինք ատել ինքներս մեզ։ Այդ ինչպե՞ս ստացվեց։ Այդ ինչպե՞ս կարողացան մի ամբողջ ժողովրդի ստել, հայրենադավություն սերմանել մեր մեջ»,- ասաց նա:
Աշոտ Մինսյանն անդրադարձավ հայտարարություններին, թե չենք պարտվել. «Մենք պարտվել ենք, սրանից երեք տարի առաջ ենք պարտվել, երբ սկսեցինք ատել ինքներս մեզ։ Եթե 2020-ի նոյեմբերի 9-ին պարտվեց մեկ անձ՝ իր ամբողջ համախոհ թիմով, ապա ժողովուրդը պարտվել է 2018-ին։ Եկեք նայենք իրականության աչքերին՝ մենք պարտվել ենք այդ ժամանակ, որովհետև դրսից թքեցին մեր հոգու մեջ մեր ընկերները, մեր եղբայրները, մեր մտավորականները, և մենք հավատացինք այդ հեքիաթին, կերանք այդ «կուտը»։ Մենք ինքներս մեզ չսիրեցինք»,-հայտարարեց Աշոտ Մինասյանը։
Ինչ վերաբերում է երկրից հեռացողներին, հրամանատարն ասաց. «Մի պահեք նրանց, նրանք մարդկային այն տեսակն են, որ պետք է գնան, պետք է հեռանան»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-10 19:19
Россия в контексте угроз США в адрес БРИКС призывает к компромиссам. Об этом, как передает РИА Новости, заявил замглавы российского МИД Сергей Рябков.
-
2025-07-10 19:15
Прошедшие с утра обыски, последовавшие за ними аресты и весь сопутствующий процесс не имеют отношения к праву. Это действия по "указке" сверху, мишенью которых стала партия Дашнакцутюн (АРФД), поэтому адвокаты приняли решение не участвовать в происходящем и не легитимизировать процесс своим присутствием. Об этом в беседе со Sputnik Армения заявил адвокат Сергей Арутюнян.
-
2025-07-10 18:19
Рост ВВП Армении в 2025 г. составит около 4,9%. Такая оценка приводится в Региональном экономическом обзоре на лето 2025 г., составленном Евразийским фондом стабилизации и развития.
-
2025-07-10 18:16
Госдепартамент США прокомментировал сообщения о том, что администрация президента Дональда Трампа представила Армении и Азербайджану предложение по разблокировке коммуникаций в Южном Кавказе. В ответ на запрос «Арменпресс» пресс-служба Госдепартамента США заявила, что у них нет информации по поводу этих публикаций в СМИ.