Последние новости

Էնթոնի Բլիքեն. ԱՄՆ-ն 5 տարով երկարաձգել է ՌՀԶ-3 պայմանագիրը Ռուսաստանի հետ

ԱՄՆ-ն հինգ տարով երկարաձգել էՌՀԶ-3 պայմանագիրը Ռուսաստանի հետ, հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«ՌՀԶ պայմանագրի ընդլայնումը երաշխավորում է, որ մենք մինչև 2026 թվականի փետրվարի 5-ը ստուգելի սահմանափակումներ կունենանք ռուսական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների, սուզանավերի բալիստիկ հրթիռների և ծանր ռմբակոծիչների համար»,- ասվում է Բլինքենի հայտարարության մեջ:

Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախորդ ամիս հայտարարել էր, որ այն կձգտի երկարացնել զենքի վերահսկման մասին պայմանագիրը, որի ժամկետը լրանում է փետրվարի 5-ին: Դա սահմանափակում է Միացյալ Նահանգներին և Ռուսաստանին յուրաքանչյուր երկրի համար ոչ ավել, քան 1550 ռազմավարական միջուկային մարտագլխիկի տեղակայմամբ, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ