ՀՀ ԱՆ․ Պատրաստ ենք ձեռք բերել ռուսական «Sputnik V» պատվաստանյութի լրացուցիչ խմբաքանակներ
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինին:
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրության շրջանակներում երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված համագործակցության ուղղությունները:
Անահիտ Ավանեսյանը կարևորել է ռուսական կողմից Հայաստանին պարբերաբար տրամադրվող աջակցությունը` պատվաստանյութեր, լաբորատոր և ախտորոշիչ սարքավորումներ, այդ թվում` ախտորոշիչ-բուժական շարժական կլինիկաներ:
Հարկ է նշել, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում մեծ դերակատարում ունեն հայ-ռուսական առողջապահական համաժողովները, որոնք տարեկան կտրվածքով անց են կացվում Մոսկվայում և Երևանում: Ի դեպ, հերթական` 2021 թվականի համաժողովը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում:
Նախարար Ավանեսյանն իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանին` նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարում ցուցաբերած անգնահատելի աջակցության համար՝ ընդգծելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում ռուս գործընկերների հետ ակտիվ համագործակցել են:
«Մեզ համար շատ կարևոր է ռուսական կողմի հետ սերտ համագործակցությունը, պարբերաբար տեղեկատվությունն ու փորձի փոխանակումը, և այսօր էլ մեր մասնագետներն ակտիվ բանակցություններ են վարում ռուսական «Sputnik V» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ: Այս համատեքստում կուզեի նշել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակներում համագործակցության համաձայնագիր է ստորագրել, այդուհանդերձ, պատրաստ ենք նաև ձեռք բերել ռուսական «Sputnik V» պատվաստանյութի լրացուցիչ խմբաքանակներ այս նախաձեռնության շրջանակներում», – ասել է Անահիտ Ավանեսյանը:
Հանդիպման ավարտին երկուստեք շնորհակալություն են հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով, որ այս գործընթացն ունի լուրջ կառուցողական հիմք և ուղղված է ռազմավարական դաշնակիցների միջև համագործակցության զարգացմանը և մեր երկրների բնակչության առողջության և բարեկեցության ապահովմանը»,- ասված է հաղորդագրությունում, տեղեկացնում է Factor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 12:10
Лайнер авиакомпании Utair со второй попытки, с задержкой в несколько часов совершил посадку в Ереване. Об этом Sputnik Армения заявили в Комитете гражданской авиации (КГА).
-
2025-07-03 12:07
Правительство Армении на заседании в четверг установило квоты на ввоз сельскохозяйственной продукции из Ирана.
-
2025-07-03 12:05
В то время как все обеспокоены начавшейся антинациональной атакой на Церковь и борьбой против становления диктатуры, во внешнеполитической сфере происходят активные процессы, которые ускорились после визита де-факто управленца Армении Никола Пашиняна в Стамбул. Об этом написал тюрколог Варужан ГЕГАМЯН в своём Telegram-канале.
-
2025-07-03 12:04
Федеральная служба судебных приставов России возбудила исполнительное производство в отношении азербайджанского бизнесмена Араса (Араза) Агаларова (бывшего свата президента Азербайджана Алиева – ред.), свидетельствуют данные из реестра должников физлиц.