Մարուքյանը մտադիր չէ հետ կանգնել իր գաղափարից
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող փաստահավաք խումբ ստեղծելու մասին` խմբակցության նախագծի հետագա ճակատագրին։
Քանի որ ՀՀԿ–ն և «Իմ քայլն» այս փուլում դեմ են արտահայտվել արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող փաստահավաք խումբ ստեղծելու առաջարկին, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն աշխատում է օրենքի նախագծի վրա, որպեսզի հանձնաժողովը ստեղծվի օրենքի ուժով։
«Ես ասել եմ, որ սկսելու եմ կոնսուլտացիաներ այն ուժերի հետ, որոնք չեն բացառում գոնե ստեղծումը, որ օրենքով ստեղծենք այդ մարմինը։ Օրինակ` ՀՅԴ–ն նույնպես առաջարկում է օրենքով ստեղծել այն»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը։
Մարուքյանի կարծիքով` եթե հանձնաժողովը ստեղծվի օրենքի ուժով` ավելի անկախ կլինի, քան եթե ստեղծվի կառավարության որոշմամբ։ Նա ընդգծեց, որ իր առաջարկածը պարիտետային հանձնաժողով է. գործող իշխանությունը դրա մեջ մեծամասնություն չի կազմում, հետևաբար, ճնշումներ չի կարող գործադրել։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի առաջարկով` հանձնաժողովը կարող է լինել որոշակի ժամկետով գործող, օրինակ` մեկ կամ երկու տարով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 18:17
Окончательной четкости вокруг сроков процедуры выражения вотума недоверия премьер-министру Армении нет. Об этом заявил в беседе с журналистами после продлившейся около часа встречи с руководителем парламентской фракции «Честь имею» Айком Мамиджаняном 11 июня депутат от блока «Армения», представитель Верховного органа АРФ Дашнакцутюн Ишхан Сагателян.
-
2025-06-11 18:11
Расходы Министерства здравоохранения Армении в 2024 году составили 153,8 млрд драмов. Об этом на совместном заседании постоянных парламентских комиссий во время обсуждения отчета «Об исполнении Государственного бюджета Республики Армения в 2024 году» заявил 11 июня министр финансов республики Ваге Ованнисян.
-
2025-06-11 18:09
Нужно сдерживать попытки установления чьей-либо гегемонии на Южном Кавказе, заявил старший научный сотрудник иранского Института политических и международных исследований Сейед Мохаммад Казим Саджадпур на форуме APRI Armenia.
-
2025-06-11 18:06
Москва осведомлена об обеспокоенности Баку по поводу деятельности миссии ЕС в Армении. Об этом в ходе очередного брифинга заявила официальный представитель МИД РФ Мария Захарова.