Последние новости

Ինչքա՞ն կբարձրանա օդի ջերմաստիճանը

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը հայտնում է, որ հանրապետության տարածքում փետրվարի 4-ին, 5-ի գիշերը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-5-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևանում փետրվարի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև։

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի +8-ից +10, երեկոյան՝ +4-ից +6 աստիճան։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ