Նաիրա Զոհրաբյանը դիմել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքյոյին
Հենց այսօր դիմել եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքյոյին ու իմ գործընկեր լրատվամիջոցների հետ պատրաստ եմ հնարավոր բոլոր գործիքներով պայքարել Նիկոլի վախերի դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների առաջարկությանը, ըստ որի՝ հարկավոր է փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում՝ անանուն աղբյուրներին հղում անելն արգելելու նպատակով:
«Նիկոլ Փաշինյանի վախերը
Նիկոլ Փաշինյանի լրագրողական և պատգամավորական գործունեության ալֆան և օմեգան «օդում կախված լուրերն» էին։
Ըստ օդում կախված լուրերի՝ նա մարդկանց մեղադրում էր սպանությունների, թալանի, կոռուպցիայի, մարդ առևագնելու և մարդ խոշտանգելու մեջ։
Ըստ օդում կախված լուրերի` նա մարդու անձնական կյանքը գցում էր հանրության բերանն ու ասում էր՝ ծամեք»,- գրել է Զոհրաբյանը և հավելել, որ հիմա, Նիկոլ Փաշինյանը ԶԼՄ մասին օրենքով ուզում է Հայաստանում ազատ խոսքը ևս ձևել իր ճաշակով, որպեսզի «ազատ խոսք» համարվի, իր խոսքով՝ «բացառապես իր ՊՈԱԿ-ի երկնած ֆեյքաաղբը»:
«և այսպես՝ այն, ինչ անելու է Նիկոլ Փաշինյանը՝ հակասահմանադրական է.
Որովհետև 100-ից ավել երկրների օրենսդրությամբ անանուն աղբյուրին հղում անելը պաշտպանված է հենց Սահմանադրությամբ։
Որովհետև լրագրողական աղբյուրների պաշտպանությանը անդրադարձ կատարել են ոչ միայն ներպետական օրենսդրությունները, այլ նաև միջազգային ամենատարբեր կառույցներ, օրինակ՝ Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ու Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն, անանուն աղբյուրների բացահայտման հետ կապված բազմաթիվ որոշումներ ունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, օրինակ՝ «Financial Times»-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, «Goodwin»-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, որտեղ հստակ նշվում է, որ լրագրողական աղբյուրները պետք է պաշտպանվեն, լրագրողական աղբյուրները հենց անանուն լինելու համար են և լրագրողն իրավունք ունի չմատնանշել լրագրողական աղբյուրը։
Որովհետև ըստ միջազգային իրավունքի` անանունությունը ևս մարդու իրավունք է և լրատվամիջոցը պարտականություն չունի իր լրատվական աղբյուրները բացահայտելու։
և վերջին «Որովհետևը».
Նիկոլը հերթական հակասահմանադրական շարժումներն անում է բացառապես որոշ «Տելեգրամ» ալիքների տրամադրած տեղեկությունների տարածումը լրատվամիջոցներով կանխելու համար։
Հենց այսօր դիմել եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքյոյին ու իմ գործընկեր լրատվամիջոցների հետ պատրաստ եմ հնարավոր բոլոր գործիքներով պայքարել Նիկոլի վախերի դեմ»,- գրել է Զոհրաբյանը, տեղեկացնում է News.am-ը։
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարել՝ անանուն աղբյուրներին հղում անելն արգելելու նպատակով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 11:15
Ереван и Баку по-разному трактуют маршрут для связи Азербайджана и Нахиджевана. Армянская сторона после 44-дневной войны в Нагорном Карабахе неоднократно заявляла, что готова предоставить дорогу, а не экстерриториальной коридор. Однако Баку и Анкара настаивают на так называемом "Зангезурском коридоре".
-
2025-07-21 11:00
Адвокаты предпринимателя и мецената Самвела Карапетяна опубликовали девятую часть его послания «Что удалось нашим властям?».
-
2025-07-21 10:54
Бывший лидер сборной Армении по шахматам Левон Аронян, ныне представляющий США, победил на турнире Freestyle Chess Grand Slam в Лас-Вегасе. Об этом сообщает страница турнира. В финале он обыграл гроссмейстера Ханса Моке Ниманна со счётом 1,5:0,5.
-
2025-07-21 10:45
Учитывая заявления президента Дональда Трампа 15 июля во время его встречи в Белом доме с генеральным секретарем НАТО Марком Рютте, в которых он предположил, что мир между Арменией и Азербайджаном может быть достижим, сопредседатели Армянской ассамблеи Америки Оскар Татосян и Талин Якубян на этой неделе направили письмо госсекретарю США Марко Рубио с призывом освободить всех армянских заложников, удерживаемых Азербайджаном, включая «политическое руководство Нагорного Карабаха (Арцаха)», и обеспечить право на возвращение.