Շուռնուխի և Որոտանի այն բնակիչները, որոնց տներն անցել են Ադրբեջանին, աջակցություն կստանան
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 4-ի նիստում հաստատեց Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, սակայն նույն բնակավայրի այլ հասցեում հաշվառված քաղաքացիների օգնության միջոցառումը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել Շուռնուխև Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, սակայն նույն բնակավայրի այլ հասցեում հաշվառված քաղաքացիներին (այդ թվում՝ երեխաներին), որոնք մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն վերջին 3 ամիսը, համայնքի ղեկավարի կողմից տված տեղեկանքի համաձայն, փաստացի բնակվել են այնտեղ, տեղեկացնում է News.am-ը:
Սոցիալական աջակցությունը տրամադրվում է
1) միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուի համար 300 000 դրամ՝ որոշումն ընդունվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում,
2) ամենամսյա դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր շահառուի հաշվով ամսական 68 000 դրամ, 6 ամսվա համար՝ սկսած սույն միջոցառումը հաստատելու ամսվանից։
3. Սույն միջոցառման շահառու հանդիսացող անչափահաս երեխաներին դրամական օգնությունը տրամադրվում է ծնողին կամ խնամակալին (եթե երեխայի նկատմամբ սահմանվել է խնամակալություն):
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 18:08
Израиль принял решение отозвать переговорную группу из Дохи для консультаций после получения ответа от палестинского движения ХАМАС по предложенному посредниками соглашению по урегулированию конфликта с сектором Газа и освобождению заложников. Об этом сообщила канцелярия израильского премьера Биньямина Нетаньяху.
-
2025-07-24 18:05
В нашем распоряжении оказалось решение относительно компании «Электрические сети Армении» по делу, инициированному 22 июля 2025 года в Арбитражном институте Торговой палаты Стокгольма. Об этом пишет «Hetq» представляя детали.
-
2025-07-24 16:57
Против новоназначенного и.о. управляющего ЭСА Романоса Петросяна подан внеочередной иск по обвинению в «оскорблении/клевете». Адвокат Ованнес Худоян написал об этом на своей странице в Facebook.
-
2025-07-24 16:48
Премьер-министр Армении Никол Пашинян на встрече с председателем правительства России Михаилом Мишустиным подтвердил, что Ереван намерен продолжать работу в ЕАЭС, сказал журналистам вице-премьер РФ Алексей Оверчук в Горно-Алтайске.