Միշուստինը և Լիխաչովը քննարկել են ՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև համագործակցությունը միջուկային ոլորտում
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախաշեմին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը քննարկել են Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների միջև երկկողմ համագործակցության զարգացումը ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում: Այս մասին ասվում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Համագործակցության նախագծերը միջուկային ոլորտում
Այդպես, «Ռոսատոմ»-ը կառուցում է առաջին ատոմակայանը (ԱԷԿ) Բելառուսում: «Ռոսատոմ»-ն աշխատում է նաև Ուզբեկստանում առաջին ատոմակայանի կառուցման ուղղությամբ:
«2018-ին Ուզբեկստանում տրվել էր առաջին ատոմակայանի կառուցման նախագծի մեկնարկը: Շինարարության հեռանկարային հարթակում հետազոտման աշխատանքներ են ընթանում: Կատարելագործվում է ազգային միջուկային ենթակառուցվածքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Ռոսատոմ»-ը և Հայաստանը համագործակցում են Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում: Ռուսաստանի Դաշնության կառավարության տվյալներով` ներկայումս կա եզրակացություն մինչև 2026 թվականը ատոմակայանի ռեակտորի շահագործման հնարավորության մասին: Ընդ որում, ավելի վաղ Հայաստանի կառավարությունը հայտարարել էր Հայաստանի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելու մտադրության մասին:
«Ղազախստանի հետ համատեղ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության համապարփակ ծրագիր է իրականացվում, որը նախագծերի իրականացում է նախատեսում` միջուկային վառելիքի ցիկլի սկզբնական փուլից մինչև միջուկային օբյեկտների շահագործում: Մի շարք համատեղ ձեռնարկություններ գործում են բնական ուրանի արդյունահանման ոլորտում: Ղրղզստանում հաջողությամբ իրականացվում են ուրանի արդյունահանման նախկին ձեռնարկություններն անվտանգ վիճակի բերելու խնդիրները: Դրա համար միջպետական նպատակային ծրագիր է մշակվել»,- հավելել է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Լիխաչովի խոսքով` ԱՊՀ շրջանակներում միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության մակարդակը կարող է որպես քայլ ծառայել դեպի ինտեգրման որակապես նոր մակարդակ անցնելու համար, որտեղ միջուկային արդյունաբերության զարգացումը մեծ ներուժ ունի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.