Լարիսա Ալավերդյան․ Հայաստանում hինգերորդ շարասյուն է գործում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ ժողովուրդը երբեք դեմ չի եղել նորմալ հարաբերությունների հաստատմանը հարևանների հետ: Այլ հարց է, որ երկու հարևաններն էլ` Թուրքիան և Ադրբեջանը, միշտ փորձել են հայկական պետության համար կործանարար օրակարգ պարտադրել: Այս մասին «Հայելի»-ի ակումբին տված հարցազրույցում ասել է ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը` մեկնաբանելով իշխող ուժի ներկայացուցիչների կողմից նշված երկրների հետ համագործակցության գաղափարը շրջանառության մեջ դնելու փորձերը:
Ըստ նրա` իշխանության եկած թիմը երկար տարիների սեմինարներ և դասընթացներ է անցել և իրենից հինգերորդ շարասյուն է ներկայացնում: «Սա պարզունակ կերպով նախապատրաստված խումբ է: Ես անձամբ գիտեմ այդ սեմինարների բովանդակության մասին. ժամանակին բոլոր հասարակական կազմակերպությունները մասնակցում էին նման սեմինարներում: Երբ կա հինգերորդ շարասյուն, դժվար չէ այն թուրքական, ադրբեջանական կամ զիմբաբվեական դարձնել: Այդպիսի մարդիկ կան ցանկացած երկրում»,- նշեց Ալավերդյանը` հավելելով, որ իշխանությունների կողմից ևս թողտվություն է եղել, ընդ որում, պետությունը դրամաշնորհներ է ստացել, այսինքն` թողտվությունը վճարվող է եղել: «Այս շարասյունակը հաշվետու է ոչ թե ժողովրդին, այլ նրանց, ով աճեցրել է իրենց»,- շեշտեց Ալավերդյանը:
Առաջին օմբուդսմենը հիշեցրեց, որ Հայաստանում բոլոր իշխանությունների օրոք փորձել են կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ: «Սակայն հայ հասարակության մեջ կա ըմբռնում, որ Թուրքիան չի ձգտում համագործակցել Հայաստանի հետ որպես հավասար գործընկեր, այլ փորձում է այնպիսի քաղաքականություն պարտադրել, որը հակասում է ազգային շահերին»,- ասաց Ալավերդյանը: Նա ժողովրդի պասիվ պահվածքը բացատրեց նրանով, որ հասարակության ինքնագիտակցության մակարդակը չի համապատասխանում խնդիրների բարդության մակարդակին:
Լարիսա Ալավերդյանը նշեց, որ աշխարհաքաղաքական կենտրոնների գաղափարով նախատեսվում է փոխել իրավիճակը տարածաշրջանում, ընդ որում, Հայաստանին պետության իմիտացիայի դեր է տրված: Միևնույն ժամանակ, համավարակը և վերջին տարիների իրադարձությունները խիստ խարխլել են հասարակության իմունիտետը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 13:03
Спасатели обнаружили тело женщины в канале рядом с улицей Исакова в Ереване, сообщает пресс-служба МВД Армении.
-
2025-06-07 13:01
В Первопрестольном Святом Эчмиадзине приняли решение впредь реже реагировать на дискредитирующие заявления властей — в частности, на публикации с ненормативной лексикой премьер-министра Никола Пашиняна о Церкви и мирской жизни духовенства. Об этом сообщает газета «Жоховурд» со ссылкой на источники.
-
2025-06-07 13:00
Миллиардер Илон Маск на фоне конфликта с Дональдом Трампом заявил о необходимости создания новой политической партии в США.
-
2025-06-07 12:55
После возвращения двоих наших граждан с территории, находящейся под контролем Азербайджана, можно более свободно рассмотреть буквально "повисший в воздухе" вопрос – как вообще возможно было незаметно пересечь линию соприкосновения?» – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.