Վիճակագրական կոմիտե․ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի գնաճ
2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ: Այս տվյալները հրապարակել է ՀՀ Վիճակագարկան կոմիտեն:
Վիճակագրության համաձայն՝ հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2021թ. հունվարին 2020թ. դեկտեմբերի համեմատ նույնպես արձանագրվել է սպառողական գների 1.6-2.5% աճ, իսկ Երևանում այն եղել է 2.3%:
Սննդամթերքի գների աճին նպաստել են մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 9.5% և 23.0% գնաճերը:
Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է 9.9%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 23.0% գնաճ:
Մրգի ապրանքախմբում 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է 12.0% գնաճ: 2021թ. հունվարին դեկտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 17.1%:
Վիճակագրական կոմիտեն հայտնել է, որ վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.35% տեսակարար կշիռ, նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 1.4 տոկոսային կետով:
Հրապարակման մեջ ասվում է, որ յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է 16.9%, իսկ արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը կազմել է 44.3%:
Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում վերոնշյալ ժամանակահատվածում գրանցվել է 8.4% գնաճ, որից հացի և ալյուրի գնաճը եղել են համապատասխանաբար 7.9% և 12.5%:
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում արձանագրվել է 7.7% աճ: Միայն ձվի գինը բարձրացել է 26.4%-ով:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է 40.7% գնաճ:
Այդ ժամանակահատվածում, ըստ Վիճակագրական կոմիտեի, մսամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 0.1% գնանկում:
Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում գրանցվել է 10.8% գնաճ, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.