Последние новости

Զախարովա. Բանակցություններ են տարվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն կազմակերպելու Արցախ

«Բանակցություններ են տարվում Լեռնային Ղարաբաղ և հարակից Ադրբեջանի շրջաններ կազմակերպելու շուրջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական առաքելություն կազմակերպելու վերաբերյալ»:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում այն փաստը, որ Բաքուն թույլ չի տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին այցելել տարածաշրջան` հայկական պատմական ժառանգության վիճակը գնահատելու համար:

«Հուսով ենք, որ այդպիսի այց տեղի կունենա առաջիկայում և կնպաստի փոխվստահության ամրապնդմանը տարածաշրջանում»,- ասել է նա, տեղեկացնում է News.am-ը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ