Աշխարհի ամենահայտնի տեսարժանություններից մեկը պոկվել և ընկել է ծովը
Դուվրի սպիտակ ժայռերը, որոնք աշխարհի ամենահայտնի տեսարժանություններից մեկն են համարվում, կրկին սկսել են փլուզվել. ժայռից մի հսկայական կտոր պոկվել և ընկել է ծովը, գրում է Evening Standard-ը:
Հաղորդվում է, որ տեղի բնակիչ Դեյվիդ Ուոթերֆիլդին հաջողվել է իր բջջային հեռախոսով ֆիքսել ժայռի ընկնելու պահը: Տղամարդն իր շան հետ զբոսնում էր Սամֆիր Հոու զբոսայգում, երբ հանկարծ ուժեղ ճայթուն լսեց: «Դուք լսում եք դրա մասին, տեսնում բեկորները [ժայռերի], սակայն դա կենդանի տեսնելն իսկապես անմոռանալի էր»,- կիսվել է տղամարդը:
Բրիտանացի Ադամ Քլարքն այդ տեսանյութը տեղադրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Կադրերում երևում է, թե ինչպես է ժայռի հսկայական կտոր ընկնում Լա Մանշը: Ցանցի օգտատերերը տպավորված էին կատարվածից և շտապեցին նանշել այս բնական երևույթի սիմվոլիզմը: «Ինչպիսի հումորի և հեգնանքի զգացում ունի բնությունը. Brexit-ից հետո Բրիտանիայի հայտնի ժայռերը սառցե ծով են դառնում», «Եվ սատկած ագռավ լոնդոնյան Թաուերում: Թագավորությունը դատապարտված է, ասում եմ ձեզ, դատապարտված»,- այսպես են օգտատերերը մեկնաբանել տեղի ունեցածը:
Գիտնականների խոսքով` Դուվրի սպիտակ ժայռերը վերջին 150 տարվա ընթացքում 10 անգամ ավելի հաճախ են պոկվում, քան նախորդ յոթ հազար տարվա ընթացքում: Ժայռերը ձևավորվել են մոտ 90 միլիոն տարի առաջ, կավճային կազմը, որը դրանց բնորոշ սպիտակ գույն է հաղորդում, հատկապես խոցելի է էրոզիայի և փլուզման նկատմամբ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 18:05
В свете 12-дневной войны максимально забавным кажутся заверения Запада о том, что если Иран закроет глаза на «Зангезурский коридор», то новых региональных планов против Тегерана не будет реализовано.
-
2025-07-18 17:08
Никаких сигналов о желании Армении покинуть СНГ не было, такой вариант исключен. Об этом заявил ТАСС на 106-м заседании Экономического совета СНГ генеральный секретарь организации Сергей Лебедев, передает ТАСС.
-
2025-07-18 17:06
Президент США Дональд Трамп вновь одержал победу в Конгрессе. Подконтрольная республиканцам Палата представителей в пятницу, 18 июля, приняла закон, который урезает уже утвержденные государственные расходы на иностранную помощь и федеральное финансирование общественных вещательных компаний на миллиарды долларов. Сокращения средств были инициированы Трампом.
-
2025-07-18 17:03
Госрегулятор назначил Романоса Петросяна временным управляющим «Электрическими сетями Армении» в рамках объявленного властями огосударствления компании арестованного бизнесмена Самвела Карапетяна.