Սյունիքի մարզի բնապահպանական խնդիրների լուծմանը կուղղի 3.2 մլն եվրո
«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրով 2021-22 թվականներին Շրջակա միջավայրի նախարարությունը 3.2 մլն եվրո կուղղի Սյունիքի մարզի բնապահպանական խնդիրների լուծմանը, անտառների վրա ճնշման մեղմմանը և համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, տեղեկացնում է News.am-ը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի շրջանակում Սյունիքի մարզում վերջին տարիներին իրականացրել է 16 ծրագիր, կատարվել է շուրջ 2.5 մլն եվրոյի ներդրում և ստեղծվել են երկու տասնյակ աշխատատեղեր։
2021-2022 թթ․-ների համար պլանավորված գործողությունների համար նախատեսվում է ծախսել շուրջ 3.2 մլն եվրո։
«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» վեցամյա ծրագրի նպատակն է Սյունիքի մարզի հարավային հատվածի բնական պաշարների և պահպանվող տարածքների կառավարման, ինչպես նաև հարակից համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի, բնակչության կենսապայմանների բարելավումը: Ծրագիրն իրականացվում է KfW բանկի ֆինանսավորմամբ, Գերմանական Ֆինանսական
Համագործակցության շրջանակներում:
Այսպիսով, ծրագրի շրջանակներում վերջին տարիներին՝
Ձեռք է բերվել վարչական շենք Զանգեզուր կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի համար
«Արևիք» ազգային պարկ և «Բողաքար» պետական արգելավայր պահպանվող տարածքների համար կատարվել են ելակետային ուսումնասիրություններ
«Արևիք» ազգային պարկ և «Բողաքար» պետական արգելավայր պահպանվող տարածքների համար կատարվել է սահմանագծում և սահմանների ճշգրտում
«Սոսու պուրակ» պետական արգելավայրի համար կատարվել է 99 սահմանասյուների տեղադրում
«Զվարթնոց» ԱՄԿ ՓԲԸ-ին տրամադրվել է դրամաշնորհ օդերևութաբանական սարքավորումներ ձեռք բերելու համար
Հիմնվել է 3 վրանային ճամբար «Արևիք» ազգային պարկ, Խուստոփ և Սոսու պուրակ պետական արգելավայր պահպանվող տարածքներում
Զանգեզուր կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ին և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղին տրամադրվել է 3 կոմպլեկտ փոքր գյուղատնտեսական տեխնիկա (մոտոբլոկներ խոտհնձիչներով և այլ կցորդներով)
Զանգեզուր կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ին տրամադրվել է 10 հատուկ ավտոմեքենա
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապան անտառտնտեսությանը տրամադրվել է 9 հատուկ ավտոմեքենա
ՊՏԱԾ-Հ ծրագրի թիրախային 32 բնակավայրերին տրամադրվել է 5000-ական եվրո համայնքային խնդիրների լուծման համար
ՊՏԱԾ-Հ ծրագրի թիրախային 32 բնակավայրերում անցկացվել են փոքր ծավալի բիզնես ծրագրերի մրցույթներ դպրոցների, դպրոցականների, տնային տնտեսությունների միջև
Մեղրիի համայնքին տրամադրվել են դրամաշնորհային միջոցներ գյուղատնտեսական շուկայի և ավտոկայանի կառուցման համաֆինանսավորման, ինչպես նաև Շվանիձոր բնակավայրի ոռոգման համակարգը վերազինելու համար
Կապանի համայնքապետարանին տրամադրվել են դրամաշնորհային միջոցներ աղբատար մեքենայի և 56 կոնտեյների ձեռք բերման համար՝ կազմակերպելու աղբահանության համակարգ ծրագրի 7 թիրախային բնակավայրերի համար
Ծրագրի թիրախային տարածքներում գրանցված 25 ՀԿ-ների կողմից մրցութային հիմունքներով ներկայացված փոքր դրամաշնորհային ծրագրեր են իրականացվել
«Շիկահող» պետական արգելոցի բուֆերային գոտում գտնվող Ծավ, Ներքին Հանդ, Շիկահող և Սրաշեն բնակավայրերի մշտապես բնակվող տնային տնտեսություններին տրամադրվել են ջերմամեկուսիչ պատուհաններ՝ յուրաքանչյուրին մինչև 9 ք․մ․, ինչպես նաև արևային ջերմատաքացուցիչներ։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի կապանի անտառտնտեսության 2 հա տարածքում ծառատունկի իրականացում (9000 տնկի, տարածքի ցանկապատում և ոռոգման համակարգի հիմնում)
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 17:31
Лица, которые хотят заняться в Армении политической деятельностью, должны отказаться от второго гражданства. Так прокомментировал премьер-министр Армении Никол Пашинян заявление владельца ГК "Ташир" Самвел Карапетян о создании собственной политической команды.
-
2025-07-16 17:28
Израиль снова атаковал здание генштаба ВС Сирии, передает РИА Новости со ссылкой на Syria TV.
-
2025-07-16 17:25
Представьте себе: вы сидите в автобусе, и водитель сбивает человека, а потом к вам приходят журналисты и спрашивают – почему вы сбили человека? С таким заявлением на пресс-конференции 16 июля выступил премьер-министр Армении Никол Пашинян, комментируя инцидент, в результате которого его автоколонна совершила наезд с летальным исходом на беременную женщину.
-
2025-07-16 17:24
Премьер-министр Армении Никол Пашинян заявил на пресс-конференции в среду, что не допустит "существования второго государства" на территории страны.