ԱՄՆ Պետքարտուղարությունը հերքել է Թուրքիայի ՆԳ նախարարի մեղադրանքները
ԱՄՆ Պետքարտուղարությունը հերքել է 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձին ԱՄՆ մասնակցության մասին Թուրքիայի ՆԳ նախարարի մեղադրանքները:
«Միացյալ Նահանգները չի մասնակցել 2016 թվականին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձին և անմիջապես այն դատապարտել է: Հակառակի մասին վերջին պնդումները, որ կատարել են թուրք բարձրաստիճան պաշտոնյաները, բացարձակ սուտ են:
Այդ դիտողությունները և այլ չհիմնավորված ու անպատասխանատու հայտարարությունները Թուրքիայում իրադարձությունների համար ԱՄՆ պատասխանատվության վերաբերյալ անհամատեղելի են Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի և ԱՄՆ ռազմավարական գործընկերոջ կարգավիճակին»,- նշված է Պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի ՆԳ նախարարը Միացյալ Նահանգներին մեղադրել է այն բանում, որ նա է կանգնած եղել 2016 թվականի չհաջողված հեղաշրջման հետևում: Սուլեյման Սոյլուն Hurriyet-ին ասել էր, որ Միացյալ Նահանգները ձեռնարկել է հեղաշրջման փորձը, իսկ Գյուլենի «ցանցը» այն իրականացրել է՝ հավելելով, որ «Եվրոպան կատարվածից հիացած էր»: «Միանգամայն ակնհայտ է, որ հուլիսի 15-ի հետևում Միացյալ Նահանգներն է կանգնած»,- ասել էր նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 13:26
Двое несовершеннолетних жителей села Тех не пересекали армяно-азербайджанскую границу. Об этом заявил журналистам губернатор Сюникской области Роберт Гукасян.
-
2025-06-11 12:26
Расходы областных администраций в 2024 году составили 5,8 млрд драмов. Об этом на совместном заседании постоянных парламентских комиссий во время обсуждения отчета «Об исполнении Государственного бюджета Республики Армения в 2024 году» заявил 11 июня министр финансов республики Ваге Ованнисян.
-
2025-06-11 12:23
Генеральный секретарь Совета Европы Ален Берсе 11–12 июня посетит Армению. Об этом сообщили в пресс-службе организации.
-
2025-06-11 12:20
Президент США Дональд Трамп во время телефонного разговора 9 июня, заявил премьер-министру Израиля Биньямину Нетаньяху, что он против военных действий против Ирана, поскольку ожидает, что достигнет с Тегераном соглашения по ядерной программе. Как передает Арменпресс, об этом сообщает новостная платформа Axios со ссылкой на израильских и американских официальных лиц.