Սերգեյ Կոպիրկինը ու Վահան Քերոբյանը քննարկել են համագործակցության հարցեր
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը` հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության ընթացքն ու հեռանկարները քննարկելու նպատակով: Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը մասնակցել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և Հայաստանում ՌԴ առևտրական ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։
«Ռուսաստանի հետ Հայաստանի փոխգործակցությունը բարեհաջող է զարգանում, սակայն կա ներուժ այն ավելի խորացնելու։ Ներկայում մենք նախատեսում ենք մշակել Ռուսաստանի հետ համագործակցության բազմավեկտոր օրակարգ և ես հույս ունեմ, որ այն կնպաստի մեր երկրների միջև տնտեսական կապերի սերտացմանը», - ողջունելով հյուրերին՝ նշել է Քերոբյանը:
Դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին ընդգծել է, որ տնտեսությունը երկկողմ համագործակցության առաջատար ոլորտներից է, և ժամանակն է մտածել երկու երկրների միջև տնտեսական կապերն ամրապնդելու և ավելի ակտիվացնելու մասին, ինչին կնպաստի նոր ներդրումների ներգրավումը։
Համակարծիք լինելով դեսպանի հետ՝ Քերոբյանը կարևորել է Հայաստանում բիզնեսի ֆինանսավորման ենթակառուցվածքների ստեղծումը։
Այնուհետև կողմերը քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը վերաբերող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 17:19
Отношения между Арменией и Россией находятся на этапе трансформации. Об этом заявил на пресс-конференции 16 июля премьер-министр Армении Никол Пашинян.
-
2025-07-16 17:17
Вопрос, касающийся АРФ Дашнакцутюн, имеет две стороны – правовую и политическую. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян, комментируя озвученное со стороны некоторых членов партии «Гражданский договор» мнение о необходимости запрета АРФД.
-
2025-07-16 16:05
Вышла в свет книга политолога Карена Бекаряна «Маятник-2», которая является логическим продолжением книги «Маятник», изданной в 2022 году в серии «Айацк».
-
2025-07-16 16:02
Вероятность выхода из ОДКБ выше, чем вероятность разморозки нашего членства в Организации. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян.