Սիմոնյան․ «Ֆեյքերի ֆաբրիկաների» գործունեությունը կքրեականացվի
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները օրենքների նախագիծ են ներկայացրել սոցիալական կայքերում անանուն գրառումների դեմ։ Տեղեկությունը Facebook-ում հայտնում է «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Կքրեականացվի «ֆեյքերի ֆաբրիկաների» և «ֆեյքերի» միջոցով բուռն գործունեությունը»,– գրում է Սիմոնյանը։
ԱԺ փոխնախագահը նշում է, որ ներկայցված իրավական կարգավորմամբ պատասխանատվություն է նախատեսվում համացանցում դիտավորությամբ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկատվություն հրապարակելու համար, որը կատարվել է կեղծանուն աղբյուրի միջոցով։ Պատասխանատվության կենթարկվեն նաև համացանցում անձին վիրավորող ու զրպարտող անանուն ու կեղծանուն օգտատերերը։
Նա նաև հայտնում է, որ այդ նպատակով ինքն ու իր գործընկերներն արդեն ավարտին են հասցրել ՀՀ քրեական օրենսգիրքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերը: Նախագծերի փաթեթը, ըստ ԱԺ փոխնախագահի, շուտով կներկայացվի «Իմ քայլը» խմբակցության դատի, իսկ դրական եզրակացության արժանանալուց հետո կմտնի ԱԺ լիագումար նիստի օրակարգ։
Սիմոնյանը վստահ է, որ ԱԺ–ում քննարկվելու արդյունքում այն օրենքի ուժ կստանա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 19:32
Представители Католикоса Великого Дома Киликийского Арама I в Эчмиадзине встретились с Католикосом всех армян Гарегином II. Они передали Гарегину II обеспокоенность Арама I и его видение относительно выхода из сложившейся ситуации.
-
2025-06-30 19:29
Школьники из Армении завоевали 21 медаль на 5-й международной олимпиаде по прикладной биологии в провинции Бали в Индонезии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.
-
2025-06-30 19:20
Баку выбрал путь обострения отношений с Москвой. Пока в Азербайджане наберутся мудрости, будет страдать азербайджанская диаспора, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-30 19:13
«Предъявленное предстоятелю Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископу Микаэлу Аджапахяну обвинение – полностью незаконное и необоснованное. И это не только наша позиция. Такой была также позиция прокуратуры и Следственного комитета – до того момента, как премьер-министр начал свои нападки на архиепископа. Хронология здесь абсолютно ясна», – заявил на встрече с журналистами 30 июня представитель группы адвокатов архиепископа Ерем Саркисян.