Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հարավային Ավստրալիա նահանգի կողմից ընդունված բանաձևը
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն մեկնաբանել է Ավստրալիայի Հարավային Ավստրալիա նահանգի կողմից ընդունված բանաձևը, որը ներկայացնում ենք ստորև.
«Շարունակվում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը՝ օտարերկրյա տարբեր պետությունների վարչատարածքային միավորների մակարդակով։ Այս գործընթացում վերջին ձեռքբերումն էր Հարավային Ավստրալիա նահանգի օրենսդիր մարմնի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչող և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձևի ընդունումը։
Կարևորում ենք, որ բանաձևում դատապարտվում են 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական զինված ագրեսիան, Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների շարունակվող հայատյացության քաղաքականությունն ու Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը, ինչպես նաև կոչ է արվում Ավստրալիայի դաշնային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։
Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն առանցքային նշանակություն ունի նրա ժողովրդի՝ իր հայրենի հողում ազատ, անվտանգ ու արժանապատիվ ապրելու և արարելու անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար։ Այն նաև լրացուցիչ խթան կհանդիսանա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդարացի և տևական կարգավորման համար, որի հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումն ու Արցախի Հանրապետության տարածքների օկուպացիայի դադարեցումը։
Երախտագիտություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց որոշիչ ներդրումն են ունեցել նշված բանաձևի ընդունման գործում։ Բարձր ենք գնահատում Հարավային Ավստրալիա նահանգի օրենսդիր մարմնի այս վճռական դիրքորոշումը, որը հավաստում է մարդու իրավունքների, ազատության և արդարության գաղափարներին իրենց հավատարմության մասին։
Փաստինֆո
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 19:39
В инициативе мэрии Еревана признать 4-ю секцию Кольцевого парка приоритетным общественным интересом и заменить теннисные корты на кафе руководитель программ «Антикоррупционного центра Transparency International» Варужан Октанян видит коррупционные риски. «Есть коррупционные риски. Если одна компания арендовала, все нормально, работает с прибылью, то почему ее хотят забрать? Просто так не забирают», – заявил «ФактИнфо» Варужан Октанян.
-
2025-07-07 19:37
Следственный комитет не стал комментировать Armenia Today сообщение СМИ о планах силовиков снова вторгнуться в Первопрестольный Святой Эчмиадзин. «У меня нет комментариев», — сказала представитель ведомства.
-
2025-07-07 19:35
Карабахского мальчика - 14-летнего Арена Назаряна, 40 часов проведшего за рулем во время исхода из Нагорного Карабаха, наградят в Москве международной премией "Горячее сердце" Всероссийской общественно-государственной инициативы.
-
2025-07-07 19:34
Апелляционный суд оставил в силе решение об оправдании экс-премьера Армении Гранта Багратяна, сообщил в соцсети его адвокат Ованнес Кочарян.