Ջալալ Հարությունյանը խոսել է պատերազմի, պարտության, իր դեմ մահափորձի ու նոր պաշտոնի մասին
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը հարցազրույց է տվել Irakanum.am կայքին և պատասխանել պատերազմի, պարտության, իր դեմ մահափորձի ու նոր պաշտոնի մասին հարցերին` նշելով, որ պատերազմի ժամանակ հայկական բանակն իր առջև դրված խնդիրը կատարել է:
«Ինքս եմ տեսել նրանց կատարած բազմաթիվ սխրագործությունները»,– ասել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարը:
Հարցին, թե ինչու է մինչև հիմա լռել, Հարությունյանը պատասխանել է. «Ոչ թե լռել եմ, այլ ասելիք չկար, քանի որ ես զինվորական եմ, և այն, ինչ այդ ընթացքում և դրանից հետո հայտարարեի, պարունակելու էր ռազմական և պետական գաղտնիք, իսկ ես մտադրություն չունեմ այդ գաղտնիքները հրապարակել, քանի որ այդ նյութերը կարդում են նաև մեր հակառակորդները՝ թուրքերն ու ադրբեջանցիները և ակամայից ստացվելու էր թշնամու ջրաղացին ջուր լցնել: Այդ իսկ պատճառով ես տրամադրված չեմ որևէ պարզաբանում կամ մեկնաբանություն տրամադրելու»:
Խոսելով պատերազմում կրած պարտության մասին` Հարությունյանը մասնավորապես ասել է, որ հակառակորդը միայնակ, առանց վարձկան ահաբեկիչների, Թուրքիայից, Պակիստանից բերված ուժերի, չէր կարող հասնել իր նպատակին: Իսկ ուժերի անհավասարությունը հօգուտ հակառակորդի կտրուկ մեծ է եղել հենց առաջին օրվանից:
Հարությունյանը նաև չի հերքել, որ պատերազմի ընթացքում եղել են գեներալների, սպաների, զինվորների, կամավորների փախուստի դեպքեր, որոնք իրենք փորձել են ամեն կերպ կանխել, եղել են նաև ձերբակալություններ, որպեսզի դրանք չտարածվեն ամբողջ զորքի վրա:
Խոսելով իր դեմ կատարված մահափորձի մասին` Հարությունյանը հաստատել է, որ հակառակորդն առանց ուղղորդման էլ կարող էր իրականացնել այն։
«Կապի միջոցների անվտանգությունը պահպանված է եղել, բջջային հեռախոսներն ընդհանրապես անջատված էին, մեքենան փոխված էր: Բոլոր այդ անվտանգային միջոցառումները պահպանված էին, ուղղակի չի բացառվում, որ իրենք լրացուցիչ այլ սարքեր ունեին, որոնցով կարողացել են տեղորոշել»,– ասել է նա:
Անդրադառնալով հետպատերազմական իրավիճակին ու սահմանազատման աշխատանքներին` ՊԲ նախկին հրամանատարն ասել է, որ մեր այսօրվա և վաղվա անելիքները ուղղված են լինելու Ադրբեջանի դեմ, և որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի հետ վերականգենք այն ինչ կորցրել ենք:
«Մեր գլխավոր նպատակն է՝ բանակն ավելի հզորացնել, ունենալ նոր սպառազինություն, ժամանակակից տեխնոլոգիաներ»,– ասել է Հարությունյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.
-
2025-07-14 18:31
Один из израильских истребителей, приблизившийся к Тегерану во время 12-дневной войны с Ираном в прошлом месяце, столкнулся с технической неисправностью топливного бака – проблема, которая почти вынудила самолёт совершить экстренную посадку, пишет телеграм-канал @sepah_pasdaran_ru, со ссылкой на The Times of Israel.
-
2025-07-14 18:28
Во время крупного митинга в городе Глендейл, США, предприниматель Майк Сарьян заявил, что он не боится выражать свое мнение.