Последние новости

ՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳԵԼՈՑՆ ՈՒ ԶՍՊԱՇԱՊԻԿԸ

Քանի որ օրինագծի հեղինակները ժամանակին օգտագործել են լրագրությունն ու քաղաքացիական հասարակությանն իրենց պատկանելությունը բացառապես իշխանության հասնելու համար, այլ ոչ թե ազատ խոսքի, լրագրողական հանրությունն ու քաղաքացիական մասնահատվածը իշխանափոխությունից հետո պետք է մերժեն նրանց, թույլ չտալով վերադառնալ ԶԼՄ-ներ և քաղաքացիական մասնահատված։ Նման հայտարարությամբ է հանդես եկել մեր գործընկեր Թաթուլ Հակոբյանը՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում սկանդալային փոփոխությունների նախագծի հետ կապված:

«Ժողովրդավարության բաստիոնի» իշխանությունները, ինչպես հայտնի է, մտադրվել են փակել լրագրողների բերանը, զսպաշապիկ հագցնել ԶԼՄ-ներին։ Որպես բերանի գելոց՝ փոփոխություններ մտցնել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում, որոնք կարգելեն հղում կատարել անանուն աղբյուրներին, որպես զսպաշապիկ՝ սահմանել հսկայական տուգանք. 5 մլն դրամի չափով։ Սակայն կարծում ենք, որ գելոցն ու զսպաշապիկը բառի բուն իմաստով անհրաժեշտ են այսօրվա իշխանության որոշ ներկայացուցիչներին։ Որպեսզի, օրինակ, իրենց հարցազրույցներում ու միջազգային համաժողովներում հակազգային բարբաջանքներ դուրս չտան։ Կամ, ասենք, որ չխլեն լրագրողի խոսափողն ու չանարգեն նրան։

Գաղտնիության պայմաններում մշակվել և փետրվարի 2-ին ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը: Հենց այդ ժամանակ էլ, երեք օր առաջ, ըստ էության, ԶԼՄ-ների ներկայացուցիչներն իմացան վերջին երկուսուկես տարվա ընթացքում հերթական փորձի մասին՝ սանձահարելու իշխանությանն անհաճո ԶԼՄ-ներին։ Աստված իմ, ինչե՜ր ասես, որ չեկան այս ընթացքում լրատվամիջոցների գլխին. և՛ բաժանում «յուրայինների» ու «օտարների», «արժանահավատների» և «անարժանահավատների», «սրանց կարդալ», իսկ «սրանց անտեսել», և՛ հենց այս իշխանության արմատավորած «անքաղաքավարի» բառապաշարի համար սահմանված տուգանքներն աստղաբաշխական թվերի հասցնելու փորձեր, և՛ մեղադրանքներ այսպես կոչված մեդիատեռորի մեջ (դա այն է, երբ իշխանությունն իր բոլոր դժբախտությունների համար մեղադրում է ԶԼՄ-ներին, որոնք «ցեխ են նետում» իշխանության վրա և չեն տեսնում դրական փոփոխություններ), և՛ իշխանական խմբակցության պատգամավորների հարձակումներ առանձին ԶԼՄ-ների լրագրողների վրա, և՛ նրանց հարցերին պատասխանելու մերժում, և՛ իրենց տեսանկյունից «ճիշտ» լրագրության դասեր ու էլի բազմաթիվ այլ փորձեր՝ իշխանության սիրելի հեղափոխական եղանակով սանձելու անցանկալի ԶԼՄ-ներին, անտեսելով իրավական մեխանիզմները…

Հիմա էլ ահավասիկ իշխանությունը, որը պատերազմի օրերին արգելել էր լրատվամիջոցներին որևէ տեղեկություն հրապարակել, բացի պաշտոնականից, այն իշխանությունը, որի պաշտոնական աղբյուրը 44 օր շարունակ կերակրում էր ԶԼՄ-ներին և հանրությանը կեղծ տեղեկատվությամբ, փորձում է արգելել լրատվամիջոցներին հղում կատարել անանուն աղբյուրներին։ Այն աղբյուրներին, որոնք, ինչպես պարզվեց, ի տարբերություն պաշտոնական լրատվության, տալիս էին հավաստի տեղեկատվություն, որը ԶԼՄ-ները, կառավարության որոշումը չխախտելու համար, չէին հրապարակում…

Ցուցանշական է օրինագծի հեղինակների կազմը. դա մեծամասամբ սորոսական թևի իմքայլականների նույն այն խումբն է, որը լծվել էր ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված օրենսդրական բարեփոխման գործին։ Այդ աշխատանքային խմբից, հիշեցնենք, իմքայլականների պնդաճակատության պատճառով հեռացան նախ ԲՀԿ-ի, իսկ հետո ԼՀԿ-ի ներկայացուցիչները։ Խումբը հասարակությունից գաղտնի է պահել իր քննարկումները՝ դրանք անցկացնելով դռնփակ և համարելով, թե հարկ չկա ամեն ինչի մասին զեկուցել հանրությանը։ Իբր՝ եթե գտնենք, որ նիստերից որևէ մեկը կարող է հետաքրքիր լինել հասարակայնությանը, ապա կանցկացնենք դա հրապարակային ռեժիմով։ Իր մշակած «բարեփոխումները» այդ խումբը պետք է ներկայացներ անցած տարեվերջին։ Չի ներկայացրել։ Առայժմ։

ՓՈԽԱՐԵՆԸ ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ ԵԿԱՎ ՎԵՐՈՆՇՅԱԼ ՕՐԻՆԱԳԻԾԸ։ Դրա հեղինակներն են հինգ նախկին լրագրողներ և ժամանակին խոսքի ազատության համար «պայքարող» մի հասարակական գործիչ։ Հիմնավորելով իրենց մտքի արգասիքը, այդ նախկին լրագրողներն ու հասարակական գործիչը, որոնք այժմ ներկայացնում են իշխանությանը, նշում են, թե անհայտ ծագման աղբյուրների վկայակոչումը լուրջ վտանգներ է պարունակում ազգային անվտանգության համար։ Ամոթ չլինի հարցնել, իսկ պաշտոնական աղբյուրների վկայակոչո՞ւմը, որոնք մեկուկես ամիս ստել են հասարակայնությանը։ Ինչ է, իմքայլականներն իսկապես չե՞ն հասկանում, որ հենց իրենք են մեր ազգային անվտանգությանը սպառնացող ամենաիսկական վտանգը։ Ավելին, հիմնավորման մեջ նշվում է, թե այդ փոփոխությունը չի կարելի դիտարկել որպես խոսքի ազատության սահմանափակում կամ ԶԼՄ-ների ազատ գործունեության խոչընդոտում։ Ընդհակառակը, փոփոխության նպատակը ԶԼՄ-ներին և խոսքի ազատությունը պաշտպանելն է։ Դուք դա լո՞ւրջ եք ասում, տղաներ և աղջիկներ։ Ո՜ւր էր թե որևը մեկն էլ հորիներ օրենք, որը կպաշտպաներ ԶԼՄ-ներին ու հասարակայնությանը մշտապես խաբող, ստերի մեջ վերջնականապես թաղված իշխանությունից։

Այս օրինագծի առնչությամբ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը դիմել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին՝ նշելով, որ պատրաստ է ԶԼՄ-ների հետ միասին բոլոր հնարավոր միջոցներով պայքարել «Նիկոլի վախերի» դեմ: Այդպես է նա բնութագրում փաստաթուղթը՝ նշելով, որ «Նիկոլը հերթական հակասահմանադրական շարժումներն անում է բացառապես որոշ «Տելեգրամ» ալիքների տրամադրած տեղեկությունների տարածումը լրատվամիջոցներով կանխելու համար»։

Զոհրաբյանի խոսքերով՝ աշխարհի ավելի քան 100 երկրներում անանուն աղբյուրներին հղում անելու իրավունքը պաշտպանված է Սահմանադրությամբ, լրատվամիջոցների աղբյուրների պաշտպանության հարցն արտացոլված է ոչ միայն ներպետական օրենսդրություններում, անանուն աղբյուրների օգտագործման իրավունքը պաշտպանում են նաև տարբեր միջազգային կառույցներ, օրինակ ՝ ԵԽԽՎ-ն ու Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեն: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեկ անգամ չէ, որ վճիռներ է կայացրել այդ առնչությամբ։ Ի դեպ, այդ որոշումներին ծանոթանալու խորհուրդ է տվել օրինագծի հեղինակներին նաև իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը. «Խորհուրդ եմ տալիս կարդալ ՄԻԵԴ հետևյալ որոշումները. «Ֆայնենշլ թայմսը» և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության (15.12.2009), Գուդվինն ընդդեմ Միացյալ Թագավորության (27.03.1996), Ռոմենն ու Շմիտը ընդդեմ Լյուքսեմբուրգի (25.02.2003), Վոսկեյլն ընդդեմ Նիդեռլանդների (22.11.2007)։ Եթե կարողանաք գոնե 12%-ը ընկալել, հավատացած եմ, որ կկարողանաք ընկալել նաև, որ ազատ արտահայտվելու իրավունքը հանդիսանում է ժողովրդավարական հասարակության հիմնաքարերից մեկը ու այդ իմաստով լրատվամիջոցների համար նախատեսված երաշխիքներն առանձնակի կարևորություն ունեն»։

Օրինագիծը ԱԺ-ում շրջանառության մեջ կլինի մեկ ամիս։ Այդ ընթացքում հեղինակներն ակնկալում են ստանալ ԶԼՄ-ների ներկայացուցիչների դիտողություններն ու առաջարկությունները։ Դատելով ամենից՝ զուտ ձևականորեն, այլապես փաստաթուղթը տհաճ անակնկալ չէր դառնա լրատվամիջոցների համար։ Իսկ մենք հուսով ենք, որ յոթերորդ գումարման այս թյուրիմացությունը չի հասցնի դրոշմակնքել հակաիրավական հերթական փաստաթուղթը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • НАГРАДА ЗА НАДРУГАТЕЛЬСТВА НАД ЗАКОНОМ И ЗАКОННОСТЬЮ
      2022-10-05 10:53
      1088

      На днях в очередной раз вспомнился Полиграф Полиграфович Шариков, которого глава домкома Швондер назначил начальником подотдела саночистки. На этот раз поводом послужило «официальное» сообщение в ФБ депутата Ваагна Овакимяна о том, что фракция «Гражданский договор» выдвинула его кандидатуру на должность председателя Центральной избирательной комиссии, и он, следуя требованию Конституции, представил заявления о прекращении своего членства в правящей партии, а также о сложении депутатских полномочий.

    • Роберт КОЧАРЯН: МЫ НЕ МОЖЕМ ВЫЛЕЧИТЬСЯ В СРЕДЕ, КОТОРАЯ ПРИВЕЛА НАС К БОЛЕЗНИ
      2022-09-28 17:46
      4498

      Тема Арцаха полностью отсутствует в переговорных процессах, причем не только в Брюсселе, речь идет только об урегулировании отношений Армения-Азербайджан, страна находится в глубоком кризисе в плане безопасности, власть не в состоянии защитить территориальную целостность. Таков диагноз второго президента Роберта Кочаряна, озвученный на сегодняшней пресс-конференции, в ходе которой он представил также свое видение действий по выходу из создавшейся тяжелой ситуации.

    • ОППОЗИЦИЯ: ВЛАСТЬ НЕ МОЖЕТ ОБЕСПЕЧИТЬ БЕЗОПАСНОСТЬ И МИР АРМЕНИИ И АРЦАХУ
      2022-09-12 16:11
      1388

      Когда говорим об угрозах, стоящих перед Арменией и Арцахом, для многих первой из этих угроз является сама власть РА, потому что вне зависимости от процессов, происходящих в регионе и на внутриармянском уровне, очевидно, что основная угроза исходит от властей Армении, заявил один из докладчиков организованного оппозиционными фракциями «Армения» и «Честь имею» общественного обсуждения «Реальная повестка Армении» депутат Тигран Абрамян. По его словам, начатые властями процессы, начиная с развала государственной системы страны и уничтожения ее ключевых институтов и заканчивая проводимой в настоящий момент государственной политикой, являются ярчайшим примером сказанного.

    • Рубен АКОПЯН: ТАБУ НА КРИТИКУ ОППОЗИЦИИ – ЧИСТЕЙШЕЙ ВОДЫ НИКОЛИЗМ
      2022-09-06 09:26
      1383

      «С точки зрения закона правящая сила сегодня вполне может лишить оппозицию депутатских мандатов. Возникает логический вывод: если гэдэшники  этого не делают, значит, им выгодно, чтобы она осталась в парламенте? - заявил, выступая в клубе «Айели» («Зеркало»), руководитель Центра политического анализа «Акунк», бывший депутат НС Рубен Акопян. Обрушившись на оппозицию с критикой, он одновременно отметил, что его оценки обусловлены болью, которую он испытывает в связи с происходящим в стране.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ