Տիգրան Աբրահամյան․ Արցախում քննարկում են պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետների կրճատման հարցը
Երեկվանից Արցախի պաշտոնական շրջանակները քննարկման մեջ դրեցին պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետների կրճատման հարցը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը, տեղեկացնում է News.am-ը:
«Զինված ուժերի մասին քննարկումները պետք է լինեն ողջամիտ փաստական բազայի հիման վրա։
Ամեն մեկը մի դետալ վերցնում, առանձնացնում է ու անունը դնում է ռեֆորմ։
Մի բան էլ. երեկվանից Արցախի պաշտոնական շրջանակները քննարկման մեջ դրեցին պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետների կրճատման հարցը։ Խոսքը վերաբերում է Արցախի զորակոչին։
Չեմ կարծում, թե հանրության համար ականջահաճո այս տարբերակը քննարկելի է Հայաստանի կամ Արցախի համար։
Մենք չունենք ոչ անվտանգային համապատասխան միջավայր, ոչ էլ մարդկային այդպիսի ռեսուրսներ, որոնք մեզ հնարավորություն կտան ժամկետային ծառայության կրճատմանը՝ ժամանակային առումով կամ ընդհանրապես, նույնիսկ եթե մենք մեծացնում ենք պայմանագրայինների թիվը։
Զինված ուժերը վերափոխումների կարիք ունի, բայց դա պետք է լինի մասնագիտական, փորձագիտական խորքային ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 10:55
Мы постоянно обсуждаем, какие силы и лидеры пойдут на выборы. Но почти никогда не говорим о том, какой народ пойдет на выборы. А ведь именно ответ на этот, пугающе туманный, вопрос определит не только исход, но и сам ход выборов.
-
2025-07-15 10:45
Проект Минфина России о взимании пошлин с иностранных работников не может применяться к гражданам стран Евразийского экономического союза. Об этом говорится в комментарии, предоставленном Sputnik Армения коллегией по экономике и финансовой политике Евразийской экономической комиссии (исполнительного органа ЕАЭС).
-
2025-07-15 10:43
На фоне тёплых отношений властей Армении с турецко-азербайджанским тандемом в Баку продолжается так называемый «судебный процесс» по делу армянских пленных.
-
2025-07-15 10:40
Газета «Грапарак» пишет: