«Ժողովուրդ». ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾՆՎԱԾՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ծնվածների թիվն ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում եթե 2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ծնվածների թիվը կազմել է 36 հազար 574, 2019 թվականին՝ 36 հազար 41, ապա 2020-ի նույն ժամանակահատվածում այն ավելացել է՝ դառնալով 36 հազար 448:
Բացի այս, պակասել է նաև մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 606-ից հասնելով 450-ի: Իսկ, ահա, մահացածների թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է 9185-ով:
Մյուս բացասական նորությունը. Հայաստանում սկսել են քիչ ամուսնանալ: Եթե 2019-ին գրանցվել են 15 հազար 561, ապա 2020-ին ամուսնությունների քանակը կազմել է 12 հազար 179: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում նախորդ տարվա հունվար-դեկտեմբերին ամուսնալուծության դեպքերը կազմել են 3155, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ամուսնալուծությունները պակասել են 725-ով:
Մի շարք մասնագետների խոսքերով՝ այսօր երիտասարդները նախընտրում են քաղաքացիական ամուսնության տարբերակը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 13:08
Глава исполнительной власти Армении дополнил многолетние посягательства на Армянскую Апостольскую Церковь и ее служителей открытым разжиганием ненависти и вражды. Этот процесс носит систематический характер, к которому присоединились депутаты НС от фракции «Гражданский договор» и сама партия «Гражданский договор» в целом.
-
2025-06-03 11:46
Варварская бакинская администрация усиливает антиармянские настроения, угрожая безопасности Армении, считает заведующий Кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан ВОСКАНЯН.
-
2025-06-03 11:43
Отставка начальника полиции Армении Арама Ованнисяна может быть связана с недовольством премьер-министра Никола Пашиняна организацией безопасности в день празднования его 50-летия. Об этом пишет газета "Грапарак".
-
2025-06-03 11:40
Руководитель офиса Владимира Зеленского Андрей Ермак вылетел в США. Об этом пишет "СТРАНА.ua".