Քննարկվում է Հայաստանում ռուսական «ԷՐԱ-ԳԼՈՆԱՍ» համակարգի նմանակը ստեղծելու հարցը
Նավիգացիայի ոլորտում «ԳԼՈՆԱՍ» ԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության համագործակցության հարցերը քննարկվել են Երևանում ՌԴ Առևտրային ներկայացուցչությունում հանդիպման ժամանակ, հայտնում է «Ինտերֆաքս-ԱՎՆ»-ն՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությանը:
«Երկխոսության թեման էր նավիգացիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության զարգացումը և այս պետության տարածքում Ռուսաստանում գործող «ԷՐԱ-ԳԼՈՆԱՍ» պետական ավտոմատացված տեղեկատվական համակարգի նմանակի ստեղծումը»,- նշված է այսօր տարածված հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է ռուս-հայկական գիտատեխնիկական խորհրդի ստեղծման մասին և նրա աշխատանքին մասնակցելու է հրավիրել «ԳԼՈՆԱՍ» ԲԸ-ին:
Նշվում է, որ խորհուրդը վերլուծելու է Հայաստանի տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների շուկան, որոնելու է նոր խորշեր ռուսական արտադրանքի և մշակումների խթանման համար, ինչպես նաև զբաղվելու է երկկողմ համագործակցության զարգացման հարցերով:
«ԳԼՈՆԱՍ» ԲԸ փորձագետներն իրենց հերթին հայտնել են Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների հետ փոխգործակցության մասին: Մասնավորապես՝ նշվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ արդյունավետ երկխոսությունը, որը հայկական կողմից նախագծի համակարգողն է: Անցկացված բանակցությունների ժամանակ քննարկվել են համակարգի փուլային իրականացման հայեցակարգը, ենթակառուցվածքների կառուցման և ֆինանսավորման հարցերը, ինչպես նաև բարձր մակարդակի ճարտարապետության մշակումը:
«Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի Հանրապետությունում «ԷՐԱ-ԳԼՈՆԱՍ» պետական ավտոմատացված տեղեկատվական համակարգի նմանակի ստեղծման նախագծի շրջանակում ակտիվ փոխգործակցությունը շարունակելու շուրջ, ինչպես նաև մոտ հեռանկարում Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչների հետ թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման և մասնագիտացված ցուցահանդեսներին համատեղ մասնակցելու հարցերով խորհրդակցություն անցկացնելու շուրջ»,- տեղեկացնում են մամուլի ծառայությունից, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).