Последние новости

Արտահերթ ընտրությունների պահանջ չկա

«Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որով վերահաստատել է, որ շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը։ Տեղեկությունը հայտնվել է խմբակցության Facebook-ի էջում։

Ասվում է, որ փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից։

«Հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։ «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում»,-ասված է հայտարարության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ