Իշխան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՐԵՔ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը Facebook-յան գրառմամբ մեկնաբանել է «Իմ քայլ»–ի հայտարարությունը` արտահերթ ընտրություններ չանցկացնելու մասին` դրա համար նշելով 3 պատճառ։
Առաջինն, ըստ նրա, այն է, որ Փաշինյանը հասկացել է, որ ընտրությունների միջոցով վերարտադրվելու շանս չունի, դա պարզապես անհնար է։
«Երկրորդ՝ նույն անձը հասկացել է, որ այդ ճանապարհով գնալու դեպքում լուրջ խնդիրներ է ունենալու սեփական թիմի հետ, քանի որ խորհրդարանում բախտի բերմամբ հայտնված «ուսապարկերի» մեծ մասը զգացել է մանդատն անվերադարձ կորցնելու վտանգը»,– գրում է Սաղաթելյանը։
Իսկ երրորդ, ըստ նրա, այն է, որ իշխանությունը կարծում է, որ շարժումը մարել է, և հասարակությանը կեղծ օրակարգերով շեղելու դեպքում «իրենց արածը կմարսվի, կանցնի, կգնա»։
«Ուստի որոշել են զոռբայությամբ պահել իրենց իշխանությունը՝ փորձելով այն տարբեր մեթոդներով ամրապնդել: Բայց հենց այստեղ էլ չարաչար սխալվում են, քանի որ պոպուլիստ- դավաճանները կարող են սեփական ժողովրդին խաբել մեկ անգամ, երկրորդը՝ չի ստացվելու»,– նշում է ՀՅԴ ԳՄ անդամը։
Ըստ նրա, այն քաղաքացիները, որոնք մտածում էին ընտրությունների միջոցով ազատվել իշխանությունից, արդեն դուրս կգան փողոց, և այդ ժամանակ «հպարտ դուխովներն» իրենց մաշկի վրա կզգան հասարակական պահանջը։
Ինչ վերաբերում է փետրվարի 7-ի ուշ երեկոյան «Իմ քայլի» տարածած հայտարարության մեջ հիշատակված խորհրդարանական ընդդիմությանը, Սաղաթելյանը հիշեցնում է, որ ընդդիմադիր կուսակցություններից որևէ մեկը, այդ թվում՝ խորհրդարանական ուժերը, ոչ միայն դեմ չեն եղել արտահերթ ընտրություններին, այլ ընդհակառակը՝ ներկայացրել են դրա պահանջը և անհրաժեշտությունը՝ միաժամանակ նշելով դրան հասնելու շատ հստակ ճանապարհային քարտեզը (հրաժարական, անցումային կառավարության ձևավորում, արտահերթ ընտրությունների անցկացում):
Իշխան Սաղաթելյանը նաև հայտնում է, որ ընդդիմության առաջիկա հանրահավաքը նախանշված է փետրվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Ազատության հրապարակում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.