Последние новости

Փաստաբան. ՀՀ գործող իշխանությունները սահմանադրական կարգի տապալման դասական օրինակ ցույց տվեցին

ՀՀ գործող իշխանությունները սահմանադրական կարգի տապալման դասական օրինակ ցույց տվեցին: Այս մասին «Հայելի»-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

«Այն, ինչում մեղադրում են իմ պաշտպանյալին, իրականում հենց գործող իշխանությունները սահմանադրական կարգի տապալման դասական օրինակ ցույց տվեցին, երբ իշխանության երկու ճյուղերը՝ գործադիր և օրենսդիր, ժողովրդին կոչ են անում բոյկոտել երրորդ իշխանությանը՝ դատական: Ժողովրդի հետ բոյկոտում են դատարանները, իսկ ոստիկանությունը հետևում է, որպեսզի հասարակական կարգը չխախտվի: Դա կմտնի դասագրքեր որպես դասական օրինակ»,-նշեց Հայկ Ալումյանը:

Փաստաբանը նաև նշեց նման խախտումների հանդեպ եվրոպական կառույցների վերաբերմունքը: «ՄԻԵԴ-ում բողոքներից մեկը վերաբերում է դատարանների վրա ճնշմանն ու դատարանները բոյկոտելու Փաշինյանի կոչին: Պարոն Քոչարյանը հարցազրույցում ասել է այդ մասին, ես նույնպես կկրկնեմ: Պատկերացրեք, որ ինչ-որ իշխանության օրոք նման կոչ հնչեր: Պատկերացրեք միջազգային ատյանների արձագանքը: Սակայն մենք դա չենք տեսնում: Եվ չգիտենք՝ ինչպիսին կլինի ՄԻԵԴ-ում բողոքների ընթացքը: Սակայն տեսնում ենք նման գործողությունների հանդեպ հանգիստ վերաբերմունք: Եթե նման դեպք տեղի ունենար այլ իշխանության օրոք՝ սկսած ԽՍՀՄ-ից, Եվրոպայի կողմից նվստացուցիչ արձագանք կլիներ»,-եզրափակեց Հայկ Ալումյանը, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ