Последние новости

Սաղաթելյան. Մենք Ռոբերտ Քոչարյանին սատարելու որևէ հարց չենք քննարկել

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի` մեծ քաղաքականություն վերադառնալու հայտարարությանը։

Իշխան Սաղաթելյանն այս պահին ճիշտ չի համարում ընտրություններին մասնակցելու հարցի քննարկումը, երբ չկան ընտրություններ։

«Եվ վերահաստատելով նախկինում հնչեցրած մեր ճանապարհային քարտեզը` գնում ենք այդ ուղղությամբ»,– ասաց նա։

Անդրադառնալով այն հարցին, թե հնարավոր ընտրությունների դեպքում Հայրենիքի փրկության շարժումը և մասնավորապես ՀՅԴ–ն պատրաստվո՞ւմ է սատարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Սաղաթելյանն ընդգծեց, որ իրենք չեն քննարկել այդ ուղղությամբ որևէ հարց, որովհետև այս պահին գլխավոր խնդիրը, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանի կառավարության հեռացումն է, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ