Մակունցը` ընտրություններ չանցկացնելու մասին
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծում է, որ խորհրդարանական ընդդիմությունը և արտախորհրդարանական ընդդիմության մեծամասնությունն արտահերթ ընտրություններ անցկացնելու հանրային պահանջ չի ձևակերպել։ Նա նման կարծիք հայտնեց այսօր, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։
«Արտախորհրդարանական ընդդիմության կողմից մեր` արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկը դրական արձագանք չի ստացել։ Ինչ վերաբերում է ընդդիմության պահանջին` իշխանափոխությանը, ապա այն հնարավոր է իրականացնել բացառապես ընտրությունների միջոցով։ Դրանով է պայմանավորված եղել, որ ասել ենք՝ եկեք արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակը քննարկենք և չենք առարկել»,–ասաց Մակունցը։
Խոսելով հետագա անելիքների մասին` Մակունցը նշեց, որ շարունակելու են ճանապարհային քարտեզի իրագործման աշխատանքները, և դրանք ամփոփելիս կանդրադառնան արտահերթ ընտրությունների անհրաժեշտությանը։ Մակունցը վստահեցնում է` քաղաքացիների հետ իրենց շփումները չեն հաղորդել արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջի ազդակներ։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը վստահեցնում է` իրենք կողմ էին, կողմ են և չէին առարկում քննարկել արտահերթ ընտրություններին առնչվող հարցերը։ «Ձեր դժգոհությունն ու մտահոգությունն ուղղեք ընդդիմությանը, թե ինչու չեն քննարկել և քննարկում արտահերթ ընտրությունների հարցը»,–ասաց Մակունցը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 17:31
Лица, которые хотят заняться в Армении политической деятельностью, должны отказаться от второго гражданства. Так прокомментировал премьер-министр Армении Никол Пашинян заявление владельца ГК "Ташир" Самвел Карапетян о создании собственной политической команды.
-
2025-07-16 17:28
Израиль снова атаковал здание генштаба ВС Сирии, передает РИА Новости со ссылкой на Syria TV.
-
2025-07-16 17:25
Представьте себе: вы сидите в автобусе, и водитель сбивает человека, а потом к вам приходят журналисты и спрашивают – почему вы сбили человека? С таким заявлением на пресс-конференции 16 июля выступил премьер-министр Армении Никол Пашинян, комментируя инцидент, в результате которого его автоколонна совершила наезд с летальным исходом на беременную женщину.
-
2025-07-16 17:24
Премьер-министр Армении Никол Пашинян заявил на пресс-конференции в среду, что не допустит "существования второго государства" на территории страны.