ՌԴ դեսպանն ասել է, թե ինչ են քննարկել Հայաստանի նախկին առաջնորդների հետ
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանի նախկին առաջնորդների հետ քննարկել է հրատապ հարցերի ամբողջ շրջանակը և պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը նա հայտնել է լրագրողների հետ զրույցում։
«Խոսել ենք 2020թ․-ի վերջին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների, այն աշխատանքի մասին, որ իրականացնում են Ռուսաստանն ու խաղաղապահ զորակազմը, Ղարաբաղում Հումանիտար արձագանքման միջազգային կենտրոնը, այն աջակցության մասին, որը ցուցաբերվում է Հայաստանին տարբեր ոլորտներում»,-ասել է Կոպիրկինը։
Նա նշել է, որ իր համար հետաքրքիր էր լսել նախկին ղեկավարների` երկրում տիրող ներքաղաքական իրավիճակի գնահատականները։ Կոպիրկինն ընդգծել է, որ նրանք ընդգծում է երկու երկրների միջև գոյություն ունեցող մտերիմ, դաշնակցային հարաբերությունների կարևորությունը։
Դեսպանի խոսքով` սա իսկապես անվտանգության և զարգացման այն գործոնն է, որն անհրաժեշտ է երկու երկրներին ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում տիրող այս բարդ իրավիճակում։
Ինչ վերաբերում է իշխող թիմի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարից հրաժարվելու որոշմանը, Կոպիրկինը նշել է, որ դա Հայաստանի ղեկավարության և քաղաքական ուժերի որոշելիքն է: Նրա խոսքով՝ Ռուսաստանն ընդունում է, որ դա Հայաստանի ներքին գործն է։
«Կարծում եմ՝ ճիշտ որոշում կընդունվի, այդ թվում՝ ելնելով այն բարդ իրավիճակից, որում գտնվում է երկիրը։ Կարևոր խնդիրները լուծելու անհրաժեշտությունից, որոնց առաջ այսօր կանգնած է Հայաստանը և որոնց լուծման հարցում Ռուսաստանը փորձում է ակտիվորեն օգնել»,-ասել է Կոպիրկինը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 14:30
Самая большая опасность, которой следует опасаться, — это стремительная радикализация общественных настроений. В независимой Армении всегда были периоды обострения той или иной степени, и всегда это заканчивалось трагедией. Но это - беспрецедентная атмосфера: для всех мыслящих людей, во власти или вне ее, для тех, кто «не занимается политикой», постоянных наблюдателей и общественных активистов это должно настораживать. Ничего хорошего в этом нет. Ничего здорового. Бойтесь этого.
-
2025-07-05 13:26
Азербайджан объявил, что на его территории будет размещена турецкая военная база. Таким образом в постсоветской закавказской республике появится военная база НАТО — крупнейшая в регионе.
-
2025-07-05 13:23
Мэры двух крупных городов на юге Турции были арестованы в субботу, пополнив растущий список оппозиционных деятелей, задержанных с тех пор, как мэр Стамбула Экрем Имамоглу был заключен в тюрьму в марте.
-
2025-07-05 13:21
Совет Церквей Австрии (CIN) призвал международное сообщество внимательно следить за происходящими в Армении событиями и потребовать соблюдения прав человека, особенно свободы вероисповедания. Об этом говорится в заявлении правления Совета.