Նախարարն ընդունել է անհետ կորած զինծառայողների ծնողներին
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում անհայտ կորած զինծառայողների ծնողների և հարազատների հետ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է մարտական գործողությունների տարածքներում կատարվող որոնողական աշխատանքների ընթացքը, նշել, որ իրականացված աշխատանքների արդյունքների մասին տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է, շարունակվում է նաև նույնականացման գործընթացը։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, արձագանքել առաջարկություններին և հանձնարարականներ տվել ՊՆ ռազմական ոստիկանության պետին ու պատասխանատու այլ ստորաբաժանումների ղեկավարներին։
Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ պաշտպանական համակարգում իրականացվում են անհրաժեշտ բոլոր գործողություններն՝ անհայտ կորածների գտնվելու հնարավոր վայրերի մասին տեղեկությունները հավաքելու, համադրելու, քարտեզագրելու և գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։
Ի պատասխան ներկայացված հարցադրումների՝ Վաղարշակ Հարությունյանը հավաստիացրել է նաև, որ քննություն է ընթանում մի շարք գործերով։ Նախարարը վստահեցրել է, որ հանցավոր գործողությունների կամ անգործության համար հարուցված քրեական գործերի շրջանակում բոլոր մեղավորները կպատժվեն։ Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է, որ գործընթացն իրավական դաշտում է և անհրաժեշտ է սպասել քննության ավարտին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 12:02
В Глендейле перед зданием армянского консульства прошёл митинг, инициированный движением "Национальный фронт" в защиту Армянской Церкви и против широко распространённых необоснованных и незаконных репрессий в Армении. Об этом сообщает Всеармянский совет по защите Армянской Церкви.
-
2025-07-14 12:00
Народный артист России, кинорежиссер Александр Митта скончался на 93-м году жизни. Об этом сообщают российские СМИ со ссылкой на сына режиссера.
-
2025-07-14 11:52
Армянскую АЭС подключили к энергосистеме страны после планового ремонта. Об этом сообщается на странице администрации АЭС в соцсети.
-
2025-07-14 10:55
На площади Республики перед хданием правительства РА начинается акция протеста насильственно перемещенных жителей Арцаха, организованная Советом по защите прав арцахцев.