Ո՞Վ ԱՍԱՑ, ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԻԱՅՆ ԱՄՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Արտաքնոցներ տրանսգենդերների համար
Ամերիկյան գերոնտոկրատիան (նախագահ Բայդենը 78 տարեկան է) գնալով ավելի հաճախ են համեմատում ճոխ թաղումների դարաշրջանի «կրեմլյան ծերակույտի» հետ։ Նոր վարչակազմը ձևավորվեց Թրամփի կողմնակիցների նկատմամբ արյունոտ հաշվեհարդարի և տոտալ բռնաճնշումների խորապատկերին, բայց անմիջապես սկսեց խոսել ժողովրդավարության մասին:
«ԱՄԵՐԻԿԱՆ ՎԵՐԱԴԱՌՆՈ՛ՒՄ Է»,- ազդարարեց Բայդենը՝ չհստակեցնելով, սակայն, թե ուր էր նա գնացել։ Կապիտոլիումի արյունահեղությունից ուշադրություն շեղելու համար՝ Բայդենի թիմն ամերիկյան հանրությանը հապճեպ մատուցեց տրանսգենդերներին բանակում ծառայել թույլատրելու «թեժ» թեման: Հնարքը գործեց միայն քաղքենիական խավի պարագայում, որը միանգամից դադարեց անհանգստանալ փոստային քվեարկության կեղծման կապակցությամբ ու սկսեց քննարկել, թե ինչ զորանոցներում են քնելու տրանսգենդերները, ինչ զուգարաններում են հոգալու փոքր ու մեծ կարիքները։
ԱՄՆ ներկայիս նախագահի փոխարեն բոլոր որոշումները կայացնում է թիմը, ողջ աշխարհում ԶԼՄ-ները խոսում են Բայդենի զառամախտի մասին։ Չինաստանում կասկածի տակ են առնում նրա այն թեզը, թե նոր վարչակազմը քայլեր կձեռնարկի մերձեցման ուղղությամբ։ Համաշխարհային վերլուծաբանական կառույցները չեն հավատում Ռուսաստանի հետ հարաբերությունների արմատական վերաբեռնման հնարավորությանը։ Աշխարհը խոսում է այն մասին, որ Բայդենի թիմը վարում է տրոհված երկրի արտաքին քաղաքականություն։ Կապիտոլիումի գրոհից հետո ամերիկյան հասարակությունը պառակտված է։ ԱՄՆ-ում կա մտածող միջին խավ, որը շատ լավ հասկանում է, որ Կապիտոլիումի գրոհին մասնակցած հարազատներին ու մտերիմներին մատնելու ՀՖԲ-ի կոչը նույնքան հեռու է ժողովրդավարությունից, որքան անցած դարի ստալինյան բռնաճնշումները ԽՍՀՄ-ում։
ԱՄՆ-ը իրավունք չունի՛ ժողովրդավարություն արտահանել
Այլ երկրների ներքին գործերին նոր վարչակազմի միջամտության փորձերը ծիծաղելի են թվում: ԱՄՆ-ը այլևս իրավունք չունի զբաղվել ժողովրդավարության արտահանմամբ, անհնար է արտահանել այն, ինչ չունես։
Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի փուլում պաշտոնական Վաշինգտոնի դիվանագիտական ջանքերին արդեն գնահատական տվել ենք «Գոլոս»-ի մի շարք հրապարակումներում, առջևում կարգավորման խաղաղ փուլն է, որին ԱՄՆ-ը մտադիր է ամենաակտիվ մասնակցություն ցուցաբերել: Հիշեցնեմ, որ Մինսկի խումբը միակ ձևաչափն է, որտեղ ՌԴ-ի և ԱՄՆ-ի շահերը համընկնում էին, ավելի ճիշտ՝ չէին հակասում միմյանց։ Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ամերիկացիները հանկարծ իրար խառնվեցին և արդեն փորձում են լրացնել ռուսական ռազմական ներկայությունը Փաշինյանի «ժողովրդավարական» ռեժիմին ցուցաբերվող աջակցությամբ։
Պետդեպարտամենտին վաղուց հայտնի է, որ Հայաստանում ձևավորվել է դասական բռնապետություն, երբ բոլոր հարցերը վճռում է մեկ անձ, բայց ԱՄՆ-ը կշարունակի «ժողովրդավարություն» կոչել Փաշինյանի ռեժիմն ու կդրդի դավաճան վարչապետին նոր պատերազմի, որի արդյունքում Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, կվերանա երկրի երեսից, իսկ Ռուսաստանը կլքի տարածաշրջանը։
44-օրյա պատերազմի արդյունքում ամերիկյան վարչակազմը (հին ու նոր) կնախընտրեր ուժերի այլ դասավորություն տեսնել տարածաշրջանում, ուստի Բայդենի թիմի դեմոկրատներն ակտիվորեն կաշխատեն, որպեսզի ապահովեն Թուրքիայի քաղաքական գերակշռությունը: Մարդկանց աչքին թոզ փչելու համար կքննադատեն վարձկանների օգտագործումը ռազմական ագրեսիայի ընթացքում, հայկական եկեղեցիների վաճառքն ու ոչնչացումը Արևմտյան Հայաստանի տարածքում, կավելացնեն Արցախին տրամադրվող մարդասիրական օգնությունը և կխոստանան, թե Բայդենը ճանաչելու է 1915 թվականի Ցեղասպանությունը: Այս ամենը մենք արդեն անցել ենք…
Թուրք-ադրբեջանական տանդեմը ծրագրել էր Արցախի Հանրապետության ամբողջական, այլ ոչ թե մասնակի բռնազավթում։ Պատերազմը դադարեցնելու Պուտինի փորձերը երկար ժամանակ բախվում էին անըմբռնողության խուլ պատին, քանզի ամերիկյան տերերը Փաշինյանին հրամայում էին շարունակել մարտական գործողությունները՝ մինչև ադրբեջանական բանակի կողմից հայկական երկրորդ հանրապետության լիակատար բռնազավթում: Փաշինյանը գործում էր միանգամայն գիտակցաբար՝ հաշիվ տալով իրեն, թե ինչ է անում։ Որպեսզի իրեն հանկարծ չխանգարեն հանձնել Արցախը, դավաճան վարչապետը 44 օր շարունակ ստում էր ժողովրդին, թե հաղթանակը մոտ է…
Պատերազմը դադարեցրեց Պուտինը
Արդյունքում պատերազմը դադարեցրեց ոչ թե Փաշինյանը, Այլ Պուտինը՝ նախաձեռնելով խաղաղապահների տեղակայումն ու դրանով իսկ պահպանելով ռուսական ներկայությունը տարածաշրջանում, իսկ միաժամանակ նաև՝ հայկական երկրորդ հանրապետության մնացորդները։
Այսպիսով, Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու ծրագիրը չհաջողվեց ավարտին հասցնել, իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-ը կշարունակի ջանքերն ամերիկյան ազդեցության ավելացման ուղղությամբ: Նոր վարչակազմի և Կոնգրեսի լեզվով դա կոչվում է ժողովրդավարության սատարում։ Վերջերս նման նախաձեռնությամբ հանդես եկան դեմոկրատ-կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Ջեկի Սփեյերը։ Զավեշտական իրավիճակ է ստեղծվել. Ամերիկան, որտեղ չկա ժողովրդավարություն, փորձում է սատարել ժողովրդավարությանը Հայաստանում, որտեղ նույնպես այն չկա։
ԱՄՆ դեսպանությունը մեր երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների անհամար խախտումների վրա ջանադրաբար աչք էր փակում Արցախի Հանրապետության դեմ վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիայից դեռ շատ առաջ։ Այդ դեսպանությունը, հիշեցնեմ, առավելագույն ակտիվություն ցուցաբերեց 2018 թվականի գարնանը: Դեսպան Ռիչարդ Միլսը մշտապես խորհրդարանում էր, երբ խոսքը վարչապետի պաշտոնում Փաշինյանի ընտրության քվեարկության մասին էր: Ընդ որում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններից ոչ մեկը չարձագանքեց խորհրդարանի զավթմանը 2018 -ի հոկտեմբերի 2-ին:
Այդ օրը գործադիր իշխանությունն իրականացրեց օրենսդիր իշխանության զավթում, խորհրդարանական նախասրահներում վազվզում էին վարչապետի բորբոքված կողմնակիցները՝ փնտրելով հանրապետական պատգամավորներին, որպեսզի ֆիզիկական բռնության ենթարկեն նրանց։ ԱՄՆ-ի դեսպանատունը և ՀՀ-ում հավատարմագրված եվրոպական դիվանագիտական առաքելությունները որևէ կերպ չարձագանքեցին երկրի ողջ տարածքում դատարանների շենքերն արգելափակելու վարչապետի կոչին, Փաշինյանն անձամբ մասնակցեց այդ ակցիային: Նրանք լռեցին նույնիսկ երբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ու 6 դատավորներ բռնաճնշումների ենթարկվեցին բռնապետի անձնական հրահանգով։
Ամերիկացի ու եվրոպացի դիվանագետները ոչ մի անգամ քաջություն չունեցան պաշտպանելու ժողովրդավարությունը պոպուլիստ վարչապետի անթիվ ոտնձգություններից, որը բացեիբաց կոչ էր անում պատերին ծեփել ու ասֆալտին փռել իր քաղաքական ընդդիմախոսներին։ Նրանք լռեցին նույնիսկ այն ժամանակ, երբ Նիկոլը մտադրվեց փնտրել հայ կոռուպցիոներներներին Վատիկանի նկուղներում։ Եվրոպական ոչ մի դեսպան չհայտարարեց, որ գործադիր իշխանության ղեկավարն իրավունք չունի ոտնձգություն կատարել իշխանության օրենսդիր և դատական ճյուղերի անկախության դեմ, հանդես գալ քաղաքական հակառակորդների նկատմամբ ֆիզիկական բռնության կոչերով, բաժանել հասարակությանը սևերի ու սպիտակների, ատելություն սերմանել:
Աշխարհը փոխվել է…
Գունավոր հեղափոխության ծաղրապատկերից հետո հայ հասարակությունը դադարեց իր վրա զգալ արևմտյան ժողովրդավարության սևեռուն հայացքը։ Գրեթե 3 տարվա ընթացքում մտածող հայ հանրությունը վերջնականապես համոզվեց, որ ժողովրդավարությունը մեր երկրում արմատավորում էին բացառապես ազգային օրակարգ ունեցող կուսակցության իշխանազրկման և թուրք-սորոսական 5-րդ շարասյունով նրա փոխարինման նպատակով։
44-օրյա պատերազմից հետո ամերիկյան նոր վարչակազմը սկսեց դատապարտել Էրդողանին՝ ռուսական զենիթային համալիրներ գնելու համար, և նույնիսկ գնահատեց այդ գործարքը որպես ՆԱՏՕ-ի թուլացման փորձ: Թեթև մեղադրանքներ հնչեցին նաև Ալիևի ռեժիմի հասցեին։ Իրականում Բայդենի թիմը ավելի դրական հարաբերություններ է կառուցելու ՆԱՏՕ-ի հետ, իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանի վրա գործադրվող ճնշումը կմեծանա։ Դեմոկրատներին դուր չի գալիս Անկարայի սեթևեթանքը Կրեմլի հետ, սակայն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառի, որպեսզի Էրդողանին չմղեն Պուտինի գիրկը…
Նոր վարչակազմը մտադիր է ուժեղացնել աջակցությունը Փաշինյանի ռեժիմին, որպեսզի ժողովրդավարության ցուցանակի տակ գործող հայկական բռնապետությունը ոչ մի բանի կարիք չունենա, շարունակելով Թուրքիայի հետ մերձեցման ուղեգիծը։ Դավաճան վարչապետը ֆինանսական ներարկումներ է ակնկալում Սպիտակ տան նոր տերերից։ Մտածող հայ հանրությունը, ԱՄՆ-ի խայտառակ ընտրություններից և Կապիտոլիումի արյունահեղությունից հետո, վերջնականապես դադարել է հավատալ ամերիկյան տեսակի ժողովրդավարությանը։ Այդ հանրությունն առավելագույն ջանքեր է գործադրում դավաճան վարչապետից և նրա թուրք-սորոսական խունտայից ազատվելու համար՝ քննարկելով Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու գաղափարը։ Հայրենասերները խոսում են իշխանության համատարած լյուստրացիայի անհրաժեշտության մասին՝ թուրքական գործակալների բացահայտման նպատակով։ Մենք արդեն գրել ենք այն մասին, որ այդ օրակարգը մտահոգություն է պատճառում Լին Թրեյսիին, ուստի չենք կրկնի:
Ժողովրդավարության սատարման ցուցանակի տակ Հայաստանի ներքին գործերին միջամտելու նոր փորձը դատապարտված է ձախողման։ ԱՄՆ-ը այլևս չի կարող ժողովրդավարություն արտահանել, փոխարենը կարող է փող տալ՝ աջակցելու համար Փաշինյանի դիկտատուրային և Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը սպասարկող գործակալական ցանցին։ Ո՞վ ասաց, թե Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱՄՆ-ի դեսպանության աջակցությամբ։ Այդպես էր 2018 թվականին, բայց Կապիտոլիումի գրոհից հետո փոխվել է ոչ միայն Ամերիկան. ողջ աշխարհն է փոխվել…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-23 10:40
Более или менее состоявшиеся партии готовятся к парламентскому забегу. Одни делают это с опорой на собственные программы, другие ставят во главу угла дискредитацию соперников, иными словами, паразитируют на критике в адрес оппозиционных парламентских партий, пытаясь расчистить себе путь в следующий депутатский корпус. Об усилиях "Лусавор Айастан" и ППА уже рассказано в предыдущих публикациях, а потому обратимся к другим "клиентам Никола", которые лелеют надежду на преодоление необходимого барьера за счет нападок на парламентское меньшинство.
-
2024-11-23 10:04
Депутат от фракции "Айастан" Агван Варданян на днях заверил, что в лагере борцов с режимом идет активная работа и что в скором времени оппозиция представит обществу свои планы на предстоящие выборы. Утечки в СМИ свидетельствуют о том, что реальная оппозиция пока не может прийти к согласию по поводу совместного хождения на выборы, а это значит, что ожидания оппозиционной части общества вряд ли оправдаются. Пашинян начал подготовку к выборам с парада отставок, дав понять, что всю предвыборную работу за ГД выполнит сам. Он будет просить голоса для себя, снова будет раздавать обещания, кричать о недостатках власти, критиковать ее как бы со стороны, словом, займется любимым делом – профанацией через ложь!
-
2024-11-21 10:09
19-20 ноября 2018 г. город Мартуни отмечал 190-летний юбилей. Выступая с трибуны одного из торжественных мероприятий, Пашинян заявил: "Организовавшая революцию политическая команда выполнила все обязательства перед народом. Мы говорили: выразите свою волю на улицах и площадях, и мы превратим эту волю в реальность. Мы это сделали! Сказали, что будем вести непримиримую борьбу с коррупцией, сегодня это обязательство в полной мере выполнено!"
-
2024-11-19 09:23
Главный инструмент массового оболванивания – это подмена основополагающих понятий. С первого дня травли командира легендарной 5-й бригады генерала Манвела Григоряна (19 ноября исполнится 4-я годовщина его смерти) по надуманному обвинению в краже солдатского пайка "Голос" предупреждал о том, что первыми врагами Пашиняна являются генералы Победы.