Շուռնուխում 12 տների կառուցումը պետբյուջեի միջոցներով է իրականացվում
Սյունիքի մարզպետարանը վստահեցնում է` մարզի Շուռնուխ գյուղում կառավարության ծրագրով` պետբյուջեի միջոցներով սկսվել է նոր թաղամասի կառուցումը՝ 12 բնակելի տներով։
Նշենք, որ սոցցանցերում լուրեր էին շրջանառվում, որ ՀՀ կառավարությունը չի ֆինանսավորում Շուռնուխում առանձնատների կառուցումը։ Ավելին, News.am-ի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը հայտնել էր` Շուռնուխում բարերարների միջոցների շնորհիվ առանձնատներ կկառուցվեն, իսկ համայնքային միջոցներով բազմահարկ շենք կկառուցվի։
«Հայտնում ենք, որ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի հայտարարությունը, թե ՀՀ կառավարությունը չի ֆինանսավորում Շուռնուխում առանձնատների կառուցումը, իրականությանը չի համապատասխանում։ Եթե Շուռնուխում ու Սյունիքի մարզի այլ բնակավայրերում կան բարեգործական ծրագրեր ու բարերարների ներդրումներ, ապա շնորհակալ ենք ու ողջունում ենք նման նախաձեռնություններ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ, մարզպետարանը հայտնում է, որ սկսված հողային աշխատանքների մեկնարկին ներկա են եղել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, կոմիտեի այլ աշխատակիցներ, Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պատասխանատուներ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 12:43
Почему Пашинян преследует церковь и как политический кризис повлияет на отношения Армении и России?
-
2025-07-09 12:34
В резиденции Аван и Нор Норк суда общей юрисдикции города Еревана началось рассмотрение ходатайства об избрании ареста в качестве меры пресечения в отношении депутата парламента Армении Артура Саркисяна.
-
2025-07-09 12:29
Госсекретарь США Марко Рубио несколько часов назад заявил президенту Дональду Трампу, что надеется на подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном в ближайшее время. Рубио сделал это заявление в контексте достижения мира в различных конфликтах в результате политики Трампа. Об этом на своей странице в Facebook написал эксперт по международным вопросам, американист Сурен Саркисян.
-
2025-07-09 12:27
На пресс-конференции адвокат Ованнес Худоян, представляющий интересы архиепископа Баграта Галстаняна, заявил, что любые политические процессы в Армении системно сопровождаются незаконным вмешательством со стороны государственного аппарата, включая прослушку со стороны силовых структур.