«Ավրորան» ավելի քան 470.000 ԱՄՆ դոլարի աջակցություն է տրամադրել Արցախի օգնության ծրագրին
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է ընդլայնել իր մարդասիրական ծրագիրն Արցախում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից:
Նշվում է, որ «Ավրորան» գործի է դրել իր միջազգային հեղինակությունն ու նվիրատուների, փորձագետների, մարդասերների և շահառուների հսկայական ցանցը, որպեսզի աջակցություն տրամադրի արցախցիներին և տեղում ապահովի արդյունավետ լուծումներ: Հաշվի առնելով «Ավրորայի»՝ Արցախին ուղղված մարդասիրական ծրագրի ծավալը, որոշում է կայացվել ներգրավել համապատասխան փորձով տեղացի մասնագետի. «Ավրորայի» թիմին է միացել Արցախի կրթության, գիտության և սպորտի նախկին նախարար Նարինե Աղաբալյանը՝ որպես «Ավրորայի» արցախյան ծրագրի ղեկավար: Միաժամանակ «Ավրորան» շարունակում է հայտեր ընդունել կազմակերպություններից, որոնք աջակցության կարիք ունեն տեղերում: Նրանք կարող ենք իրենց հայտերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով:
«Շատ կարևոր է, որ «Ավրորան» կարողանում է օգնել կարիքի մեջ գտնվող մարդկանց ինչպես աշխարհի տարբեր անկյուններում, այնպես էլ մեծ ծավալի ծրագրեր իրականացնել Արցախում: «Ավրորան» արդեն աջակցել է մոտ 50 նախագծերի, որոնք ուղղված են տեղացիների առաջնային կարիքներին՝ փոխելով հազարավոր արցախցիների կյանքը: Մենք շատ ուրախ ենք, որ Նարինե Աղաբալյանը միացել է թիմին: Վստահաբար, նրա փորձառությունը կօգնի ծրագրերի էլ ավելի արդյունավետ իրագործմանը»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Խորհրդի անդամ Արման Ջիլավյանը:
Պատերազմից հետո «Ավրորան» անհապաղ օգնություն է տրամադրել արցախցիներին #AraratChallenge նախաձեռնության միջոցով և արդեն 473.000 ԱՄՆ դոլար է տրամադրել ծրագրերին: Գործընկեր կազմակերպությունների հետ #AraratChallenge նախաձեռնությունն աջակցում է 48 նախագծերի, որոնք առաջին անհրաժեշտության պարագաներ են տրամադրում տեղահանված մարդկանց, ֆինանսական աջակցության միջոցով վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքներն Արցախում, ինչպես նաև կապ ստեղծում կամավորների և մարդասիրական կազմակերպությունների միջև:
Տարիների ընթացքում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը և նրանց հիմնադրած կազմակերպությունները ներգրավված են եղել Արցախում իրականացվող բազմաթիվ ծրագրերի: Դրանից բացի, «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի դափնեկիրները՝ սկսած առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեից, ամեն տարի այցելել են Արցախ՝ այն ներկայացնելով միջազգային հանրությանը:
«2020 թ. աշնան պատերազմի հետևանքները հաղթահարելը մարտահրավեր է յուրաքանչյուր հայի համար: «Ավրորան» կարող է միավորել բոլորիս և օգնել հաղթահարել այն: Միասին մենք կարող ենք շատ ավելին անել, քան կարծում ենք»,- ասել է Նարինե Աղաբալյանը: Նա ծնվել է 1967 թ. Ստեփանակերտում: 2009–2020 թթ. աշխատել է Արցախի Հանրապետության կառավարությունում: Ավելի քան 8 տարի Նարինե Աղաբալյանը եղել է Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը, ավելի ուշ՝ մինչև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը միանալը, զբաղեցրել է Կրթության, գիտության և սպորտի նախարարի պաշտոնը:
Որպես Արցախի ծրագրի ղեկավար՝ Նարինե Աղաբալյանը կհամակարգի «Ավրորայի» աջակցությամբ Արցախի համար իրականացվող նախագծերը, ինչպես նաև կմշակի հումանիտար հարթակ, որը կմիավորի շահագրգիռ բոլոր կողմերին և հնարավորություն կտա Արցախի վերականգնման հետ կապված հիմնական աշխատանքներն ու ֆինանսները համակարգել կենտրոնացված համակարգից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.