Последние новости

Հայաստանում մշակվել են թոքերի արհեստական շնչառության սարքերի 5 առանձին տեսակներ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտնեց, որ Հայաստանում մշակվել են թոքերի արհեստական շնչառության սարքերի 5 առանձին տեսակներ:

Նրա խոսքով` սարքերը տեխնիկական փորձարկումների փուլն արդեն անցել են և հասել կլինիկական փորձարկման փուլ:

«Ուզում եմ ասել, որ Հայաստանում նմանատիպ բարդ սարքավորումներ, հատկապես բժշկական սարքաշինության ոլորտում, համենայնդեպս ինձ հայտնի չէ, որ մշակվել են: Դրանք բարդ կոմպլեքս համակարգեր են, և այդպիսի գիտեիքների յուրացումը Հայաստանում բավական լուրջ ազդեցություն կարող է ունենալ»,- ասաց Արշակյանը:

Ծրագիրն իրականացնում է շնչառական սարքերի նախագծման մրցույթում հաղթած «YEA Engineering» հայաստանյան ընկերությունը, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ