Միշուստինը վստահ է, որ համավարակը չի խանգարի ԵԱՏՄ ակտիվ զարգացմանը
Եվրասիական տնտեսական միության զարգացմանը չի կարող խանգարել ո՛չ համավարակը, ո՛չ ներքին կոնյունկտուրան: Այս մասին այսօր ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը փոխվարչապետների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Եվրասիական միությունն ակտիվորեն զարգանում է, դրան չի կարող խանգարել ո՛չ ծանր համաճարակաբանական իրավիճակը, ո՛չ ներքին կոնյունկտուրայում փոփոխությունները»,- շեշտել է նա: «Մենք կշարունակենք անհրաժեշտ ամեն ինչ անել, որ Միության տարածքում ապահովենք ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը,- հավելել է Միշուստինը: - Կարևոր է, որ մեր երկրներում ապրելը, սովորելը, աշխատելը և բիզնես վարելը հարմարավետ լինի: Այս խնդիրների լուծումը կքննարկենք նաև գարնանը Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստում»:
ՌԴ վարչապետը հիշեցրել է, որ անցյալ շաբաթ տեղի է ունեցել իր աշխատանքային այցը Ղազախստան, որտեղ կայացել էր Եվրասիական միջկառավարական խորհրդի այս տարվա առաջին նիստը: «Մենք քննարկել ենք անդամ պետությունների համար ավելի նշանակալի թեմաները՝ սկսած համատեղ միջոցառումներից, որոնք կիրառվում են մեր քաղաքացիներին կորոնավիրուսից պաշտպանելու համար, և ավարտած երրորդ երկրների հետ միավորման համագործակցության ընդլայնմամբ,- ասել է ՌԴ վարչապետը: - Քննարկել ենք հարցեր, որոնք առնչվում են Միության ներքին շուկայի գործելուն, մաքսային սակագների կարգավորմանը, մի շարք ինովացիոն նախագծերի իրականացմանը: Ամենալուրջ ուշադրություն ենք հատկացրել ընթացիկ մակրոտնտեսական իրավիճակին»:
ՌԴ վարչապետը հիշեցրել է, որ անցյալ տարվա դեկտեմբերին ԵԱՏՄ պետությունների ղեկավարները հաստատել են Միության Զարգացման ռազմավարությունը: «Սա հաջորդ 5 տարիներին մեր աշխատանքի հիմքն է,- շեշտել է նա: - Մենք գործընկերների հետ միասին համաձայնվել ենք, որ հիմա անհրաժեշտ է կենտրոնանալ ռազմավարության իրականացման ծրագրի օպերատիվ համաձայնեցման վրա և սկսել դրա կատարումը», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 10:50
Меры Баку в отношении Sputnik Азербайджан сейчас продиктованы не претензиями к их работе, а другими соображениями. Об этом заявила в эфире радио Sputnik официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-07-02 10:49
Читая реакции коллег из России на мое сегодняшнее заявление о том, что в Армении всерьез пора обсудить вопрос о прекращении вещания российских телеканалов, я невольно задаюсь простым, но главным вопросом: неужели никто из этих уважаемых людей не спрашивает себя — почему? Об этом в соцсетях на русском языке написал спикер парламента Армении Ален Симонян.
-
2025-07-02 10:47
Никол Пашинян представил в Комиссию по предотвращению коррупции разъяснение по поводу одного из своих постов в соцсети, в котором обвинил одного из иерархов Армянской церкви в сане архиепископа в сексуальной распущенности, пишет в среду газета "Жоговурд".
-
2025-07-02 10:46
Глава азербайджанской диаспоры в Екатеринбурге Шахин Шихлинский освобожден.