ՌԴ ԱԳՆ․ 2020-ին ԵԱՏՄ-ում, քաղաքական կատակլիզմները չեն անդրադառնա միության ապագայի վրա
2020 թվականին ԵԱՏՄ անդամ մի շարք երկրներին, ներառյալ Հայաստանին, Բելառուսին եւ Ղրղզստանին ցնցած խոշոր քաղաքական կատակլիզմները չեն անդրադառնա Միության ապագայի վրա: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը:
«Ակնհայտ է, որ անցած տարին աննախադեպ հագեցած էր քաղաքական կատակլիզմներով: Այդուհանդերձ, մենք հակված չենք իրավիճակի դրամատիզացման՝ ԵԱՏՄ գործունեության վրա պրոյեկտելով»,- ասել է դիվանագետը:
Նա հիշեցրել է, որ նման մտավախություններ հայտնել են դեռեւս 2018 թվականին Հայաստանում «թավշյա հեղափոխությունից» հետո, սակայն եվրասիական ինտեգրման նկատմամբ Երեւանի կուրսը չի փոխվել:
«Հայաստանը եղել եւ մնում է Միության ակտիվ անդամներից մեկը»,- հիշեցրել է նա:
Պանկինի խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակում ինտեգրման գործընթացները կրում են օբյեկտիվ եւ փոխշահավետ բնույթ: Այլ խոսքով՝ Միությանն անդամակցությունը անդամ պետությունների գիտակցված ընտրությունն է, որի հիմքում ընկած են զուտ տնտեական պատկերացումներ եւ հաշվարկ:
Հենց այս առանցքային հանգամանքն է կանխորոշում Միության «ռեզիստենտությունը» բոլոր տնտեսական գործոնների նկատմամբ, որոնք, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, պետք է որ բացասաբար անդրադառնային նրա զարգացման վրա, շեշտեց նա:
«Ամբողջ 2020 թվականի ընթացքում Միության մարմինների կայուն աշխատանքը (այդ թվում չնայած կորոնավիրուսի համավարակի հետ կապված դժվարություններին), ինչպես նաեւ մի շարք կարեւոր որոշումների ընդունումը, որոնք որոշելու են առաջիկա հեռանկարում ինտեգրման գործընթացների հետագա զարգացումը, դրա լավագույն հաստատումն են»,- նշել է Պանկինը:
ՌԴ ԱԳ փոխնախարարը շարունակել է՝ ասելով, որ խոսքը, մասնավորաբար, այնպիսի որոշումների մասին է, ինչպես ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից մինչեւ 2025 թվականը Եվրասիական տնտեական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների հաստատումը եւ Ուզբեկստանին ու Կուբային ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդ-պետության կարգավիճակի տրամադրումը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 17:23
Генпрокурор Анна Вардапетян обратится в парламент для лишения депутатской неприкосновенности депутата фракции "Айастан" Артура Саркисяна. Об этом заявил спикер парламента Армении Ален Симонян.
-
2025-07-01 17:19
Посол Азербайджана Рахман Мустафаев был вызван 1 июля в МИД России, сообщает пресс-служба МИД РФ.
-
2025-07-01 16:09
Сотрудники полиции прибыли в торговый центр «Далма Молл» вместе с сотрудниками мэрии и хотят демонтировать размещенные на здании фотографии с изображением Самвела Карапетяна и плакаты с надписью «Свободу Самвелу Карапетяну».
-
2025-07-01 16:05
С сегодняшнего дня нерегулярные пассажирские перевозки из Армении в Грузию и в обратном направлении должны осуществляться при наличии контрольного документа (пассажирского списка). Об этом говорится в сообщении, распространенном Министерством территориального управления и инфраструктур Армении.