Յուրի Խաչատուրովի պաշտպանը միջնորդեց վերացնել նրա խափանման միջոցը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն ներկայացրեց Խաչատուրովի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ։
Նշենք, որ դեռ 2018-ին Խաչատուրովի հանդեպ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվեց 5 մլն դրամ գրավով ազատ արձակելուն։
«Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դեռ 2018-ի հուլիսի 27-ի որոշման մեջ նշված է, որ ներկայացված նյութերով չի արձանագրվել Խաչատուրովի առնչությունը 300.1 հոդվածով (Սահմանադրական կարգը տապալելը) առաջադրված մեղադրանքին։ Բացի այդ, Վերաքննիչ քրեական դատարանում էլ հաստատվել էր, որ գործի հանգամանքներն առանձին անձանց վերաբերյալ այլ են, և Խաչատուրովի` ենթադրյալ կատարած արարքը վտանգավորության աստիճանով նույնական չէ գործով անցնող այլ անձանց հետ»,–ասաց Պողոսյանը։
Նա հիշեցրեց` Խաչատուրովը նույնիսկ մեկ դատական նիստից չի բացակայել, ավելին, այս ընթացքում նրա խափանման միջոցի հարց չի բարձրացվել։ Ուստի, Պողոսյանը գտնում է, որ Խաչատուրովի` այս ողջ ժամանակահատվածում դրսևորած իրավաչափ վարքագիծը կարող է ապահովվել առհասարակ խափանման միջոցի բացակայության պայմանում։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու։ Որոշման մասին հայտնի կլինի փետրվարի 11-ին, ժամը 12։00-ին կայանալիք դատական նիստի ժամանակ։ Նիստն այսքանով ավարտվեց։
Այսօր ընթացող դատական նիստին Աննա Դանիբեկյանը թույլատրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանադրված գույքի հետ կնքել ցանկացած պայմանագիր, բացի օտարումից, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.