Последние новости

Ղարաբաղյան հակամարտության շարունակումը կարող էր խնդիրներ ստեղծել Իրանի հյուսիսային սահմաններին

Իրանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով Ռուսաստանի ջանքերը, սակայն տարածաշրջանում սպառնալիքները նախկինի պես պահպանվում են: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարանի) ղեկավար Մոհամմադ Բաղեր Գալիբաֆը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի ԱԳՆ-ի դիվանագիտական ակադեմիայում:

«Այդ հակամարտության շարունակումը կարող էր խնդիրներ ստեղծել Իրանի հյուսիսային սահմաններին: Մենք գոհ ենք, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրել այդ պատերազմը կանգնեցնելու համար: Սակայն կարծում եմ, որ դեռ կան սպառնալիքներ: Նկատի ունեմ, որ պետք է կանխել այս տարածաշրջանում ահաբեկչական ուժերի ներկայությունը»,-ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ