Последние новости

Դավիթ Բաբայան․ Արցախի տարածքների դեօկուպացիան առաջնային խնդիրներից է

Արցախի սուբյեկտայնության պահպանումը պետք չէ նույնականացնել Արցախի կարգավիճակի հետ։ Եվ Արցախի աշխարհաքաղաքական սուբեկտայնության պահպանումն առաջնային է՝ «Ռադիոլուրին» ասում է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ու շեշտում

«Եթե մենք պահպանում ենք սուբյեկայնությունը՝ անկախ նրանից՝ ճանաչված ենք, թե ոչ, մենք լինելու ենք գործոն։ Հիմա և տեսանելի ապագայում մենք կլինենք դե ֆակտո ինքնակառավարվող անկախ երկիր»։

Արցախի օրակարգում այսօր տակտիկական ու մարտավարական փոփոխություններն են Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարի դիրքորոշումն է։

«Նույնիսկ այս վիճակում մասնատված, քարուքանդ եղած, այնուամենայնիվ, Արցախը շարունակում է մնալ աշխարհաքաղաքական գործոն։ Մենք պետք է հեռու լինենք հնարավոր էմոցիաներից ու PR-ից, մեր աշխատանքն էլ տանենք պրոֆեսիոնալ ձևով»։

Ատեղծված իրավիճակը ոչ միայն արտաքին քաղաքականության, այլև բանակաշինության փոփոխությունների պահանջ է դնում։ Սակայն այդ փոփոխությունները պետք է լինեն խորը վերլուծված։

«Արցախին պետք է բանակ։ Իհարկե, կարևոր է, թե ինչպիսի կառուցվածք կունենա, բայց ամենակարևորը՝ որ բանակը լինի մարտունակ։ Անկախ ռեֆորմներից՝ մենք պահելու ու պահպանելու ենք մեր բանակը։

Բաբայանը հայտարարել ու շարունակում է պնդել՝ Արցախի դեօկուպացիան իրատեսական է։ Բայց սա քրտնաջան աշխատանք է պահանջում։

«Պետք է շատ զուսպ լինենք, աշխատենք էմոցիաները մինիմումի հասցնել, ժամանակը ցույց կտա՝ ինչպես ենք մենք աշխատելու, ինչպիսի զարգացումներ են լինելու։ Կարևորը՝ մենք այդ հարցը ֆիքսել ենք, ու դեօկուպացիան Արցախի առաջնային խնդիրներից մեկն է»։

Արցախի վերակենդանացումը, այս իրավիճակից դուրս գալը ենթադրում է Արցախի դերի վերաարժեվորում թե Սփյուռքում, թե Հայաստանում։

«Հատկապես քաղաքական գործընթացներում պետք է ընդգծվի Արցախի դերը։ Արցախը քարուքանդ եղած է, մենք անցել ենք շատ ծանր փորձության միջով, բայց մենք չենք կործանվել»։

Նոյեմբերի 9–ի համաձայնագրի ստորագրումից հետո Արցախը Ռուսաստանի հետ  հարաբերությունների նոր սկիզբ դրեց, ու շրջանառության մեջ դրցեց թեման, թե արցախցիներին տրվելու են ռուսական անձնագրեր։ Բաբայանը, սակայն, շեշտում է՝ Արցախում խաղաղապահների ներկայությունը չի ենթադրում պարտադրանք, որ արցախցիներին տրվելու են ռուսական անձնագրեր։

«Ռուսաստանն ազատականացրել է այդ գործընթացը, ու յուրաքանչյուր ոք կարող է ձեռք բերել Ռուսատանի քաղաքացիություն՝ անկախ ազգությունից»։

Իսկ ահա օրեր առաջ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը հայտարարել էր Շուշիում դպրոց կառուցելու մտադրության մասին։ Արցախի արտգործնախարարությունը մտահոգված է Արցախի օկուպացված տարածքներում, մասնավորապես՝ Շուշիում, որոշ նախագծեր իրականացնելու նրանց մտադրություններով։ Բաբայանն ասում է՝ իր կանխատեսումները, ցավոք, կարող իրականանալ այն մասով, որ Շուշին կարող է դառնալ Ադրբեջանի երկրորդ մայրաքաղաքը։

«Դրանով իրենք փորձում են Արցախի վրա ազդեցության լծակներն ուժեղացնել։ Սա շատ մտահոգիչ է, քանի որ «Գորշ գայլեր» -ն ահաբեկչական կազմավորում է։ Նրանք ուզում են Շուշին դարձնել միջազգային ահաբեկչական կենտրոն»։

Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտում է՝ Թուրքիայի և Ադրբեջանի այս քաղաքականությունն արժանի է ամենախիստ դատապարտման՝ ինչը միջազգային հանրության առջև ապակառուցողական նախաձեռնությունների կանխման ու կասեցման պահանջ է դնում, տեղեկացնում է ArmRadio.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ