Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Ռուստամ Մուրադովին
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն հայտնել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին՝ գերիների փոխանակման գործընթացում ակտիվ դերակատարում ունենալու, ինչպես նաև անհայտ կորածների որոնողական աշխատանքներին աջակցելու համար և գոհունակությամբ նշել ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է փոխգործակցության մի շարք խնդիրների և այդ առնչությամբ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարին ներկայացրել իր դիտարկումները։ Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման համար իրականացվող քայլերի շարունակականության անհրաժեշտությունը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 06:01
Израильская авиация нанесла серию ударов вдоль русла реки Литани в районе Джеззин на юге Ливана. Об этом сообщает РИА Новости со ссылкой на ливанский военно-полевой источник.
-
2025-07-04 05:57
Генеральная прокуратура Республики Армения представила ходатайство председателю Национального Собрания Алену Симоняну о даче согласия на возбуждение публичного уголовного преследования в отношении депутата фракции «Армения» Артура Саргсяна.
-
2025-07-04 05:54
Президенты России и США провели телефонный разговор 3 июля, он длился около часа. Об этом сообщил журналистам помощник президента РФ Юрий Ушаков.
-
2025-07-04 05:50
Уполномоченный по правам человека в России Татьяна Москалькова направила официальное обращение к омбудсмену Азербайджанской Республики Сабине Алиевой в связи с задержанием граждан РФ, в том числе журналистов «Sputnik Азербайджан».