Ձեր մտքերը մոտ են եթե ոչ ցնդաբանության, ապա գոնե ռասիզմ են
Ես ստիպված եմ ձեզ հիշեցնել, որ դուք Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն եք, ոչ թե ԵՊՀ-ի պաշտպանը կառավարությունում կամ այստեղ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, ԱԺ-ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ դիմելով ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
«Երբ որ գրված է, որ կրթության, գիտության և մշակույթի բացառիկ հաստատություն է ԵՊՀ-ն, ձեր բոլոր հնչեցրած մտքերը կամ հիմնավորման մեջ գրածները մոտ են եթե ոչ ցնդաբանության, ապա գոնե ակադեմիական ռասիզմի: Սա ուղղակի անթույլատրելի է: Մենք գտնվում ենք 21-րդ դարում, և պարտավոր ենք բոլոր հանրային բուհերի համար ապահովել նույն պայմանները: Սա առնվազն ռասիզմ է ձեր կողմից ցուցաբերված: Ինչով է ԵՊՀ-ի մշակութային գործունեությունն ավելի բացառիկ, քան Կոնսերվատորիայի կամ Թատերական ինստիտուտի գործունեությունը, ինչով է ԵՊՀ-ի գիտական գործունեությունն ավելի բացառիկ, քան Բժշկականի կամ Պոլիտեխնիկ համալսարանի, որոնք բոլորը նույն ստատուսն ունեն: Այո, ես ձեզ պետք է հիշեցնեմ, որ դուք միայն ԵՊՀ-ի PR-ով չպետք է զբաղվեք ԱԺ ամբիոնից»,-ասաց Գորգիսյանը:
Անդրադառնալով նախագծին նա նշեց, որ այնտեղ բարձրագույն կրթության և գիտության կապը չի երևում. «Ինչպե՞ս է այս մոդելը նպաստելու գիտության զարգացմանը: Ինչպես է իմ նշած այդ կապը ապահովելու»:
Ի պատասխան Դումանյանը պատգամավորին կոռեկտության կոչ արեց. «Պարոն պատգամավոր, Ձեզ կոչ եմ անում կոռեկտության, զսպվածության և հարգալից արտահայտչաձևեր ընտրեք: Ինձ պետք չի հիշեցնել իմ զբաղեցրած պաշտոնը, ես չեմ մոռացել: Ես այստեղ ԵՊՀ-ի ներկայացուցիչը չեմ, ես նախարարն եմ: Երկրորդ, ռասիստական գնահատականներ կգնաք այլ միջազգային դատարաններում կհնչեցնեք: Բովանդակային դաշտում ձևակերպեք ձեր հարցերը, ես պատրաստ եմ պրոֆեսիոնալ հարթության մեջ ցանկացած կնճռոտ հարց քննարկել, առանց գնահատականների: Եկեք պրոֆեսիոնալ դաշտ, եկեք համագործակցենք»:
Նախարարը նաև նկատեց, որ պատգամավորն է այստեղ ռասիզմի PR-ով զբաղված, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-20 09:46
«И если Христос не воскрес, то и проповедь наша тщетна, тщетна и вера ваша» (1 Коринфянам 15:14).
-
2025-04-20 09:44
Чудо схождения Благодатного огня происходит накануне праздника Воскресения Христова по юлианскому календарю. В этом году все христианские конфессии отметят Пасху одновременно, ее дата совпадала для всех ветвей христианства.
-
2025-04-20 09:44
Утро Великой Субботы начинается с того, что первой к храму Гроба Господня начинает двигаться армянская процессия с ключом от ворот.
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.