«Թող նայեն նրանց աչքերի մեջ». կառավարության առջև անհետ կորածների երեխաները կհավաքվեն
Անհետ կորած զինծառայողների հարազատները ՌԴ դեսպանության դիմաց են, նրանք ուզում են Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին նամակ փոխանցել։ Դեսպանատան առջև հավաքվել են Էջմիածնի քիմիկների զորամասի 40 անհետ կորած զինծառայողների հարազատները։
«Բոլոր պատկան մարմիններին դիմել ենք, ոչ ոք չի կարողանում մեզ օգնել, մեր տղաների վերադարձի հարցով ոչ ոք չի զբաղվում։ Հիմա ուզում ենք դեսպանը լսի մեզ ու գուցե նոր պայմանագիր ստորագրեն գերիների համար։ Այսպես չի լինի, ինչքան սպասենք»,–ասաց անհետ կորած զինվորներից մեկի հայրը` Տիգրան Ադոյանը։
Անհետ կորած զինվորներից մեկի մայրն էլ` Անահիտ Ադոյանը, նշեց, որ արդեն չգիտեն` ում դիմեն։ «Եթե այսօր ծնողներն են եկել ու իրենց երեխաներին են ուզում վաղը կառավարության առջև բերեն, երեխաներն են գալու և իրենց պապաներին ուզելու։ Թող նայեն այդ երեխաների աչքերի մեջ ու ասեն` իրենց հայրն ուր է»,–ասաց տիկին Անահիտը։
Նրա խոսքով` իրենք տեղեկություններ ունեն, որ իրենց երեխաները ոչ թե զոհվել են, այլ գերի են։ Տիկին Անահիտը հիշեցրեց, որ իրենց տղաների խմբից մեկին, որը գերի էր ընկել, արդեն իսկ Հայաստան են բերել։ Նա ասաց նաև, որ քանիցս նամակներով դիմել են ՌԴ դեսպանին էլ, սակայն որևէ պատասխան չեն ստացել։
Որոշ ժամանակ դեսպանատան առջև սպասելուց հետո ծնողները հայտնեցին, որ նամակը կտանեն այն մարդկանց, որոնք հիմա ուզում են իշխանության գալ։ Մասնավորապես, նրանք որոշեցին այն հանձնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` խնդրելով զբաղվել իրենց տղաների հարցով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 05:52
13 июля на Площади Свободы в Ереване продолжилась сидячая забастовка, инициированная Советом по защите прав арцахцев. Основное требование сидячей забастовки – решение экстренных проблем насильственно перемещенных жителей Арцаха.
-
2025-07-14 05:48
В Ереване в воскресенье начал работу XXII международный кинофестиваль «Золотой абрикос». Торжественное открытие главного армянского киносмотра проходит в Доме кино.
-
2025-07-14 05:44
Турция внимательно следит за начавшимися в Абу-Даби мирными переговорами между Арменией и Азербайджаном, заявил президент страны Реджеп Тайип Эрдоган в телефонном разговоре с с президентом ОАЭ шейхом Мухаммедом бин Заидом Аль Нахайяном, передает Анадолу.
-
2025-07-14 05:43
По одному представителю со стороны Израиля и протурецкого правительства Сирии встретились в Азербайджане в субботу, 12 июля, передает агентство AFP со ссылкой на источники в дипломатических кругах в Дамаске.