Последние новости

Մարուքյան․ Գերիների ծնողները փակել են Գյումրի մտնող բոլոր ճանապարհները

Անհետ կորած զինծառայողների և գերիների ծնողներն ու հարազատները փակել են Գյումրի մտնող բոլոր ճանապարհները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, տեղեկացնում է News.am։

Նա, մասնավորապես, գրել է.

«Անհետ կորած զինծառայողների և գերիների ծնողներն ու հարազատները փակել են Գյումրի մտնող բոլոր ճանապարհները։ Տեղում առաջացել են խոշոր խցանումներ, իրավիճակը լարված է։

Սակայն այս մասին տեղեկատվական դաշտը գրեթե լուռ է, այնինչ քաղաքացիներն արդեն մի քանի ժամ է իրենց բողոքն են արտահայտում ճանապարհը փակելու միջոցով։

Լուրեր կան, որ նշված ճանապարհներն ամբողջ գիշեր փակ են մնալու»։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ